Թերթ
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Միշա Աբրահամյանն արդեն մեկ տարի երկու ամիս է, ինչ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Կապիտան Մակյանն արդեն մի քանի տարի ծառայում է զինված ուժերում, ուսումնական զորամասերից մեկի երկրորդ վաշտի երրորդ դասակի հրամանատարն է, պատրաստում է հրաձգային ջոկի հրամանատարների, որոնք ապագայում պետք է դառնան դիրքի ավագներ:
Հայերը պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ, մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ, նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։
Փոխգնդապետ Կարեն Գասպարյանը երկու տասնամյակից ավելի զինված ուժերում է։ 15 տարեկան էր, երբ ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Այնուհետև վճռեց ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձիգի մասնագիտությամբ։
Զինծառայող կանայք աչքի են ընկնում առաջին հերթին իրենց պատրաստակամությամբ, համբերատարությամբ, վճռականությամբ… Ծառայակից կանանց բնորոշելիս հատկապես այս հատկանիշներն են առանձնացնում հենց իրենք՝ տղամարդիկ։ Եվ երևի թե պատահական չէ, որ հատկապես զինվորական տղամարդիկ նախընտրում են ծառայել զինվորական կանանց կողքին։ Եվ շատ հաճախ ծառայողական հարաբերությունների արդյունքում ընտանիքներ են ծնվում։