Թերթ
Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերը, որոնք միմյանցից ոտքով անցնելու հեռավորության վրա են, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելքում են գտնվում՝ Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։
Ալինա Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղից է: Մեր զրույցը պատերազմով անցած, իր երկրի ու զավակների ճակատագրով մտահոգ, ուժեղ, արժանապատիվ հայ կնոջ դժվար ճանապարհի, դժվար ընտրության, դժվար որոշումների պատմությունն է, նրա սրտացավ-ազնիվ մտորումները…
Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային տիրույթ, սակայն ժամանակի հետ կոտրվում են կարծրատիպերը…
Դարեր շարունակ Հայաստանը մշտապես գտնվելով պատերազմական գոտում, գոյատևման համար ազգային-ազատագրական պայքար է մղել թշնամու դեմ։ Հայ կինը սուրը ձեռքին թև ու թիկունք է եղել մարտնչող զինվորներին՝ կռվի դաշտում գոյամարտի ժամանակ դառնալով քաջարի մարտիկ, իսկ թիկունքում՝ բուժել, խնամել ու օգնել նրանց։
Արևով ողողված, արևոտ քարով կառուցված տաճար։ Ահա այսպես են ճարտարապետները բնութագրում Ախուրյան գետի ձախ ափին, Անիպեմզա գյուղի մոտ գտնվող հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Երերույքի տաճարը, որ հիմնվել է IV-V դարերում։ Տաճարը կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։
Հնդկաստանի հայ գաղթօջախն այդ երկրին տվել է ոչ միայն հիանալի վաճառականական խավ, հմուտ նավապետներ, նշանավոր իրավաբաններ, այլեւ երեւելի զինվորականներ, որոնք քաջաբար մարտնչել են հնդիկ ժողովրդի ազատության ու անկախության համար։