Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

SԻԵԶԵՐՔԻ ԹԱԳԱՎՈՐԸ

Վիկտոր Համբարձումյան. անուն, որը տիտղոսներով զարդարվելու կարիք չի զգում: Գիտնական, որն աշխարհը նվաճեց անաղմուկ, բարության, լրջախոհության ու բանականության զենքով:

ԿՈՆԳՐԵՍԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՆՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ Silk Way ԳԱՂՏՆԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԿԵՐԸ

Անցյալ տարի տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 2014-2017թթ. ընթացքում 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ։

ՍԻՐՏԸ՝ ՃԻ՛ՇՏ ՏԵՂՈՒՄ...

«…Նե՛լլի, սիրելի՛ս, թանկագի՛նս, ների՛ր…Ների՛ր, որ գուցե այնպիսին չեմ եղել, ինչպիսին պե՛տք է լինեի: Ների՛ր ամեն ինչի համար, մի՛ բարկացիր: Դու իրավունք ունես ինձ դատապարտելու արարքիս համար, բայց, երևում է, մեզ վիճակված չէ իրար հետ ծերանալ…»:

ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՂ ՀԶՈՐ ՏՂԱՆԵՐԸ

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձն է: Սահման ենք ճանապարհվում՝ շնորհավորելու դիրքապահ զինվորներին, փոխանցելու Արցախի ազատամարտիկների միության ու Քաշաթաղի շրջվարչակազմի պատրաստած նվերները:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸ

Բարձրակարգ, դիմացկուն, անվրեպ, անխոցելի, անտեսանելի. այսպիսի բառերով են հաճախ բնութագրում մարտական խնդիրը կրակով լուծող մասնագետներին՝ դիպուկահարներին: Խոցել թիրախը որոշակի տարածությունից՝ գուցե առաջին հայացքից պարզ առաջադրանք թվա, սակայն ամենեւին էլ այդպես չէ:

ԱՆՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Սահմանամերձ Արենի գյուղում բնակվող Ավետիսյանների ընտանիքում ուսումնական նոր տարվա մեկնարկը յուրովի է տրվում. նրանց կրտսեր աղջիկը՝ Աննան, գերազանց գնահատականներով ընդունվել է ռազմական համալսարան: Մոտոհրաձիգ է դառնալու:

ԿԵՆՍԱԿԱՆ ՇՂԹԱ

Զինվոր կա՝ սահմանին է ծառայում. նրա բազկին՝ ուժ, ոգուն՝ ամրություն, իսկ զինվոր էլ կա՝ իր ժամանակը, Աստծու կողմից իրեն տրված տաղանդն է լիուլի ծառայեցնում Հայրենիքին: Զաքար Քեշիշյան – Կամիլա Երկանյան-Քեշիշյան. նրանց սիրտը «եռանիստ» է. մի կողմում Լիբանանն է` Զաքարի ծննդավայրն ու այժմ արդեն Կամիլայի բնակատեղին ու աշխատավայրը, մյուս կողմում Հայաստանն է, որի հետ բազում մարդկային ու ստեղծագործական կապերով են կապված, երրորդը Արցախ աշխարհն է, որտեղ նրանք հույս են սփռում եւ իրենց ոգու լույսը՝ գունավորելով Շուշիի մշակութային կյանքը: