Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարեւ, հայ զինվոր, աշխարհի ամենաուժեղ, ամենաքաջ ու արի զինվոր:

ԱՌԱՋՆԱԳԻԾ ՀԱՑ ՈՒ ՋՈՒՐ ՀԱՍՑՆՈՂԸ

«26 տարի է բատինկա եմ հագնում, առավոտից երեկո սա է՝ հենակետից հենակետ, մեկ առ մեկ հաց ու ջուր հասցնելով անցնում ենք ամբողջ առաջնագիծը, դժվար է, ամեն մարդու բան չէ զինվորական ծառայությունը, ամեն մարդ չի դիմանա, ամեն մարդու բախտ չի վիճակվում գիշերը գլուխը բարձին դնելուց զգալ հոգևոր մեծ ուժը, հոգու հանգստությունը, որ իջնում է վրադ. առաջնագիծը պահող զինվորին հաց հասցնելը սրբազան մի բան է».-Սամսոն Բոլյանը զորամասի պայմանագրային գումարտակի թիկունքի պետն է, ծանոթացանք, երբ մեզ մարտական հենակետեր էր ուղեկցում:

ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ» ԹԵՐԹՈՒՄ

Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը բազմաթիվ ամերիկյան ընկերություններ է վարձել Վաշինգտոնում՝ լոբբիստական գործունեություն ծավալելու և իր անունից հանրային կապեր հաստատելու համար:

«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները:

ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հընթացս քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ ծրագրերը։

N-(11)

Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել էր Արցախ։

ԼԵՌՆԵՐԻ ՊԵՍ ՀԶՈՐ ՈՒ ՏԻՐԱԿԱՆ

Արցախ աշխարհի հյուսիսային սահմանագոտում ենք՝ գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում կարեւոր նշանակություն ունեցող տեղանքում։ Զինվորական ամենագնացը, լեռնային ճանապարհի հազար խոչընդոտ հաղթահարելով, մեզ տանում է դիրքերի ուղղությամբ։ «Ադրենալինով լի առողջարան»՝ տարիներ առաջ այստեղ ծառայած տղաներից եմ լսել այս պատկերավոր համեմատությունը։