Թերթ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան այսօր ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման դարբնոցն է։ Հատկապես վերջին տարիներին ակադեմիան շարունակական բարեփոխումների շրջան է անցնում, որոնց պարբերաբար անդրադառնում ենք։ Այս անգամ էլ ցանկացանք իմանալ հենց այս կրթօջախի սաների կարծիքն ու նրանց դիտանկյունից հետևել ակադեմիայի ուսումնական և կրթական գործընթացին, նրանցից տեղեկանալ ուսումնական ծրագրերի և նոր հնարավորությունների մասին։
Օրերս հանդիսավոր երդում տվեցին հայկական բանակի ներկայացուցչական ստորաբաժանման՝ պատվոպահակային վաշտի շարքերը համալրած տղաները:
«Նա առաջին օտարերկրացին է, որի աճյունը ամփոփվեց Պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված։ Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է։ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է։ Նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»:
Հայերն աշխարհին տվել են բազմաթիվ տաղանդավոր ռազմական գործիչներ, որոնք մեծ հեղինակություն ու համաշխարհային հռչակ են ձեռք բերել՝ ծառայելով այն երկրների բանակներում, որոնք ապաստան են տվել կամ հանգամանքների բերումով հայրենիք են դարձել նրանց համար։ Այս հոդվածում կպատմենք մեր հանրահայտ հայրենակցի՝ սիրիական բանակի գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանի մասին:
«Կրտսեր սերժանտ Արման Կիրակոսյան. ծնվել է 2004 թվականին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում: 2012 թվականից հաճախել է շախմատի Արմավիրի մարզադպրոց, մասնակցել է բազմաթիվ հանրապետական մրցաշարերի, լրացրել է երրորդ կարգայինի նորման։
Վեց ամիս առաջ էր հրամանատարը ժամկետային զինծառայողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, մանրամասնել էր ծրագրի առանձնահատկությունները, հնարավորություններն ու արտոնությունները։
Ուսումնական զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Լուսինե Բուդաղյանը մեր այն կին զինծառայողներից է, որոնք այսօր սիրով ու հպարտորեն կրում են ՀՀ բանակի սպայի ուսադիրները, պատվով իրականացնում հրամանատարի բարդ, բայց և կարևոր առաքելությունը։ Մասնագիտության ընտրությունը երիտասարդ աղջկա համար պատահական չի եղել: