Թերթ
Զորամասն իր առջեւ դրված մարտական առաջադրանքը դժվարամատչելի պայմաններում է իրականացնում: Թե՛ տեղանքը, թե՛ եղանակը բարդ են, ուստի կարեւոր են կայուն ու հիմնարար գիտելիքները, հմտությունների անընդհատ զարգացումը: Ուսուցումը մեր ամենօրյա գործունեության անբաժանելի մասն է:
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, առաջին խորհրդական Կլեր լը Ֆլեշերը, մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, ֆրանսերենի և մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Տսագրիսը այցելեցին Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան:
Ապրիլի 13-ից 16-ը անցկացվեց ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ հանրապետական փուլը: Շուրջ հինգ ամիս տևած պայքարի արդյունքում ձևավորվել էին նախորդ` ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը հաղթահարած թիմերը:
Այս տարի լրանում է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 110-ամյակը, որի կապակցությամբ ծրագրել ենք տպագրել հոդվածաշար։
Ինձ թվում էր` այլեւս նման տներ չկան` հնաբույր, տաք ու գույնզգույն, որտեղ անցյալը շնչում է կողքիդ, ամեն անկյունում հուշեր են ապրում, ասքեր ու լեգենդներ: Որտեղ ժամանակները ձուլվել են իրար, ու հիշողության արահետները չեն ավարտվում… Նկարիչներն ավելի բախտավոր են: Կվերցնեն վրձինը, կխառնեն գույներն ու կտավի վրա կպատկերեն ամեն ինչ` բոլոր մանրամասներով` հին, բայց գունավոր գորգերը, մաշված, բայց ազնվական կահկարասին: Բազմերանգ ծաղիկները…
Արցախյան շարժումը, որը վերածվեց ազատագրական պատերազմի, հնարավորություն տվեց ազատագրելու նաև մեր հայրենիքի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել ԼՂՀ կազմից: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին հայոց հաղթական ջոկատները ազատագրեցին պատմական Սյունիքի ու Արցախի՝ Հակարիի ավազանի տարածքները: Նույն ժամանակահատվածում ազատագրվեց նաև Քարվաճառի շրջանը: