Թերթ
Սառը պատերազմի ամենադրամատիկական պահերին` 60-ականների կեսերին, Խորհրդային Միության, և ոչ միայն, մտածող հասարակությանը խորապես հուզեց և մտորելու առիթ տվեց տաղանդաշատ կինոռեժիսոր Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերագրական կինոսերիալը, որն անաչառ մասնագետների կարծիքով՝ հանճարեղ ֆիլմ է ֆաշիզմի ծագման, զարգացման և, ամենակարևորը՝ գալիք սերունդների համար պոտենցիալ վտանգների մասին։
Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակի առթիվ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղը մարտի 17-ին շուրջօրյա համաժողով անցկացրեց: Համաժողովը տեղի ունեցավ Կալիֆորնիայի Էնսինո քաղաքի Ֆերահյան հայկական վարժարանում:
Լուսանկարում պատկերված մեքենայի ետնապակուն գրված այս մեկ հատիկ նախադասությունը՝ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՄ ԱՆՎՃԱՐ», ինչպես իմ, այնպես էլ շատ շատերի սրտին է դիպել:
Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
«Մուտքը խստիվ արգելվում է». դռան վրա փակցված այս գրությունը հուշում է, որ ՀՕՊ զորամասի ամենագաղտնի հատվածում ենք: Տեսախցիկները վերահսկում են երկար միջանցքը: Գանձապահարան հիշեցնող սենյակում միշտ կիսամութ է. ցերեկային լույսը մեկուսացված է ձգած սեւ վարագույրներով: «Օդային դիրքապահների» հրամանատարական կետն է:
Գնդապետ ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հրամանատարությամբ գործող զորամասը 2017թ. արդյունքների ամփոփումից հետո ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամասերի մեջ ճանաչվել է երկրորդը: