Թերթ
2018 թ. փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ)` Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ:
Սկզբնական շրջանում կին ծառայողները մեր զինված ուժերում այդքան էլ շատ չէին, հիմնականում նրանց գործառույթները սահմանափակվում էին վարչական, բուժսպասարկման օղակներում, իսկ հիմա գրեթե ամեն ոլորտում էլ կհանդիպեք կանանց, նույնիսկ հատուկ նշանակության ստորաբաժանումներում:
Աշխարհում ամենաշատը խաղաղություն մայրերն են ուզում և օրհնաբեր խաղաղությունը պաշտպանելու, պահպանելու համար բանակ են ճանապարհում աշխարհում իրենց համար ամենաթանկը՝ որդիներին:
Մարտի 5-ին Վայք քաղաքում հանդիսավորապես նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Միջոցառմանը ներկա էին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ…
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձը մեծ շուքով նշվեց գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում: Շնորհալի զինծառայողների ուժերով ենթակա զորամասերում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններներ՝ հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական ցերեկույթներ, որոնք գեղագիտական բարձր ճաշակով ներկայացվեցին անձնակազմերին: