Թերթ
Նաիրա Արշակյանը` Շիրակի մարզից, ռազմական համալսարանի լավագույն կուրսանտներից է, արդեն ունի երեք պարաշյուտային թռիչք: Նա մասնագիտությունն ընտրել է՝ հետևելով եղբոր` մարտկոցի հրամանատար, կապիտան Վազգեն Արշակյանի օրինակին, որոշել է դառնալ եղբոր մարտական ընկերը, ընտրել է շատ բարդ մասնագիտացում, և վստահ եմ՝ հաջողության է հասնելու:
Համաշխարհային կինոյի լեգենդ, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը դարձավ 80 տարեկան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոբելյանի կապակցությամբ Արտավազդ Փելեշյանին պարգևատրեց «Պատվո նշան» շքանշանով:
Գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասը Արցախյան պատերազմում փառավոր մարտական ուղի անցած, բազմաթիվ հաղթանակներ գրանցած զորամասերից է, որ պատերազմից հետո բազմիցս ՊԲ մասշտաբով լավագույնն է ճանաչվել:
Մարտի 3-ը տոնական օր էր 5-րդ զորամիավորման «Նուբարաշեն» զինավանում: Այդ օրը զինավան էին այցելել մայրաքաղաքի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը` տնօրեն Գ. Ներսիսյանի գլխավորությամբ:
Անահիտ Ըռքոյանը իմ ընկերոջ՝ Զոհրաբ Ըռքոյանի դուստրն է: նրա հայրը ավելի քան քսան տարի «Հայ զինվոր» թերթի արտահաստիքային թղթակիցն է՝ Քաշաթաղի նորօրյա պատմության հավատարիմ վավերագրողը: Վերջին անգամ Անահիտին տեսել էի, երբ դպրոցական էր: