Թերթ
Զինվորական երդման հանդիսավոր արարողության համար, ավանդույթի համաձայն, խորհրդանշական վայր է ընտրվել. տարածքի վրա հպարտորեն իշխում է մարտական սխրանքի խորհրդանիշ տանկը: 1992թ. այս ուղղությամբ հակառակորդի դեմ մղված ծանր մարտերում այս տանկը փառահեղ ուղի է անցել… Հերոսական անձնակազմի պատվին 1995թ. մայիսի 9-ին կանգնեցվել է տանկ-հուշարձանը:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում փետրվարի 25-ին միջոցառում էր՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին և Արցախյան շարժման 30-ամյակին: Մինչ միջոցառման սկսվելը ներկաները նախ այցելեցին Հաղարծին վանական համալիր՝ մասնակցելու Սուրբ պատարագի, այնուհետեւ, արդեն վարժարանում, ծաղիկներ խոնարհեցին լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի հուշարձանի առաջ:
Դիրքը նախապատմություն ունի: Ժամանակին միջանցիկ գոտի էր. ասել է թե՝ բաց դուռ: Հակառակորդն այն օգտագործեց: Եվ որոշվեց՝ որպեսզի թշնամին այստեղ ոտք չդնի, պետք է դիրք դնել: Ամիսներ առաջ հիմքերը գցեցին, ու կառուցապատումն սկսվեց: Նմանը չունեցող բաղնիք սարքեցին:
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ հանրապետության բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում են տոնական միջոցառումներ: Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի առիթով և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վաղ առավոտյան ոգեւորություն էր տիրում. նոր համալրված անձնակազմը պատրաստվում էր իրականացնել կարեւոր առաքելություններից մեկը, այն է՝ երդվել հանուն հայրենիքի: Խորհրդանշական էր անցկացման վայրը. Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հրապարակում տիրում էր մոնթեաշունչ ոգին: Յուրաքանչյուր զինծառայողի համար մեծ հպարտություն է ծառայել այն պաշտպանական շրջանում, որտեղ կռվել եւ մարտնչել է հերոս հայորդին:
Արցա՛խ: Հերոսական քաղաք Մարտունի կամ, ինչպես տեղացիներն են ասում, Մոնթեաբերդ: Սարերի լանջին փռված այս քաղաքում այնքա՜ն հերոսներ են ծնվել, որ մինչև կյանքիդ վերջ էլ փորձես գտնել հարազատներին ու պատառիկներ պոկել, մեկ է, ժամանակը չի հերիքելու: