Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը զինկոմիսարիատի բակ: Մի օր է, երբ զորակոչիկ ունեցող հարազատների բոլոր զգացմունքները միախառնվել են՝ մի կողմից հպարտությունը, որ իրենց զավակն այսօրվանից հայրենիքի պաշտպան է դառնալու, մյուս կողմից այն, որ երկար ժամանակով տղաների հետ անմիջական շփման հնարավորություն չեն ունենալու: Զորակոչիկները սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն: Մոտենում եմ:

ԱԶԳ-ԲԱՆԱԿ

Ազգ-բանակ գաղափարախոսությունը մեր պետականության ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսական քարոզ չէ. այն միտված է ամրապնդելու դեռևս Մայիսյան հերոսամարտերով, Արցախյան ազատագրական պայքարով կերտած հայկական պետականությունը: Այն պետք է լինի նաև բանակի ու հայրենիքի հանդեպ պատվախնդրություն ու հայրենասիրություն սերմանող արժեհամակարգ։

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔ Է

Գնդապետ Վահրամ Հարությունյանը շուրջ 20 տարի բանակում է: Իր գործին, կոչմանը նվիրված զինվորական է: Նրա բարեխիղճ եւ նվիրված ծառայությունը գնահատվել է բազմաթիվ պարգեւներով՝ «Մարտական ծառայության համար», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար»…

ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉ...

Հունվարի 12-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում տեղի ունեցան զորակոչի հանդիսավոր միջոցառումներ: Երկու քաղաքների եկեղեցիներում հոգեւոր սպասավորների աղոթքով ժամը 11:00-ին սկսվեց արարողություն՝ նվիրված բանակի շարքերը համալրող հայորդիներին: Ներկաների հայացքներում միայն հպարտություն էր, գոհունակություն:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բերդավանցի երեխաների նամակները հայ զինվորին

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

Տաքսի նստելուն պես, սովորականի նման հարգանքով բարեւում եմ վարորդին, ժպտում ու ասում. -Պաշտպանության նախարարություն:

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ. «ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ՄԵՌՆԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ ԵՄ»

Հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցը: Հրանտ Դինքը իր սպանությունից երկու օր առաջ հարցազրույց է տվել Թղթակիցների միջազգային կազմակերպության անդամներ Էլեն Ռուդնիցկիին եւ Միրկո Շվանիցին՝ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության համար: Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացվող հարցազրույցը, ըստ ռուսաստանյան գործակալության, Դինքի վերջին հարցազրույցն է: