Թերթ
Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ:
Մեր աղոթքն է, որ նորածին տարում Բեթղեհեմյան աստղից ճառագող Սուրբ Լույսը միշտ լուսավորի Ձեր սրբազան ընթացքը` ծառայական կյանքը զարդարելով նորանոր ձեռքբերումներով, և Հայոց բանակի յուրաքանչյուր ծառայողի միտքը, սիրտն ու հոգին պարուրի Սուրբ Վարդանանց աստվածասեր և հայրենասիրտ շնչով:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Սիրելի՛ զինծառայողներ, վտանգի պահին միշտ առաջնագծում հայտնվող կամավորականներ, բանակի թիկունքն ամուր պահող սիրելի քաղաքացիներ, հայկյան երկրի հզոր բանակի տեսլականով առաջնորդվող աշխարհասփյուռ հայրենակիցներ. 2017-ին հրաժեշտ են տալիս առյուծասիրտ հերոսներ ծնող Հայաստանն ու Արցախը:
Ամանորը հայ ժողովրդի համար սիրելի եւ սպասված տոն է, եւ ամեն անգամ մենք նոր հույսերով ու սպասումներով ենք դիմավորում Նոր տարին։ Զինվորի համար ամենակարեւորը խաղաղությունն ու ծառայողական հաջողությունն է։
Զրույց կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
Դովեղը Տավուշի մարզի գյուղերից է, սահմանամերձ, սահմանապահ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված և չլուծված խնդիրներով ապրում-արարում է պատերազմի և խաղաղության սահմանագծում: Արդեն երկու տարի է՝ հոկտեմբերի 24-ը այստեղ մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվում է որպես գյուղի տոն, ավելի շուտ՝ գյուղի վերածննդի տոն: