Թերթ
Խմբագրության փոստը սահմանում դժվարին ծառայություն իրականացնող հայ զինվորին ուղղված բազում նամակներ է ստանում ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքից:
Մշակույթը, արվեստը, գիտությունը կարող են ծաղկել միայն հզոր բանակի հովանու ներքո: Սա իմ համոզմունքն է: Գոնե Հայաստանում այս միտքը դժվար է վիճարկել: Ուժն է մեր խաղաղության միակ երաշխիքը: Բանակի ուժը: Իսկ մենք լավ գիտենք խաղաղության գինը: Մենք վճարել ու վճարում ենք դրա համար ամեն օր:
Հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք: Գնում ենք մարտական հենակետ: Անձրեւում է: Հիմնական ճանապարհից թեքվելուց հետո, թվում է՝ մեքենան ուր որ է, կթաղվի ցեխի մեջ: Զինվորական ամենագնացը հեշտությամբ հաղթահարում է բոլոր արգելքները, քիչ անց կանգնում հակառակորդի կողմից չդիտարկվող տարածքում: Մեզ դիմավորում է դիրքի ավագ, ավագ սերժանտ Արմեն Ճաղարյանը:
Զինվորը պատմություն ու ավանդույթ է կերտում, եւ այդ պատմությունը իր ժողովրդի պատմության կարեւոր բաղադրիչն է:
1-ին զորամիավորման ենթակա զորամասերի կառավարման մարմինների ընդգրկմամբ անցկացվեց քառօրյա շտաբային զորավարժություն, որի ժամանակ զորավարժությունում ներգրավված ուժերը, ապահովման եւ սպասարկման ստորաբաժանումները բերվեցին մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի:
Նոյեմբերի 6-ից 10-ը 4-րդ զորամիավորման N զորամասի կազմով անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն՝ զորամասը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերումով, պահպանությունից պաշտպանության անցումով, հարձակողական մարտի նախապատրաստմամբ և վարմամբ, նպաստավոր բնագծի գրավմամբ և պաշտպանողական մարտի վարմամբ՝ մեկ գումարտակի մարտական հրաձգությամբ: