Թերթ
«Զառ» ուսումնական կենտրոնում այս օրերին մարզվում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայությունը շարունակելու որոշում կայացրած ժամկետային զինծառայողները: Հաղթահարում են արգելագոտիներ, խոցում ուսումնական թիրախներ ու հղկում շարային քայլքը: Պարապմունքները հեշտ չեն, բայց տղաները հաստատակամ են իրենց ընտրած ուղին անցնելու, բոլոր արգելքները հաղթահարելու և պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն ստանալու գործում:
Բացառիկ լազերային վիրահատություններ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունքում։ Եվրոպայից հրավիրված ուրոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը Հայաստանում մասնագիտական փորձն է փոխանցում հոսպիտալի բուժանձնակազմին։
Գրիգորյանների տան քար լռությունը խախտվեց փոքրիկ Մհերի լույս աշխարհ գալով։ Մանկան ճիչը արմատապես փոխեց որդեկորույս ընտանիքի կյանքը՝ դառնալով ապրելու վերագտնված իմաստն ու հույսը։
Հրետանային հաշվարկը պատրաստվում է ուսումնական խնդրի կատարմանը։ Նախ՝ ստորաբաժանման հրամանատարը հիշեցնում է անվտանգության կանոնների և քայլերի ճիշտ հաջորդականության մասին։ Եվ ինչպես ցանկացած գործնական առաջադրանքի դեպքում, այս պարագայում նույնպես յուրաքանչյուր հրետանավոր գիտակցում է՝ իր արագ ու գրագետ գործողություններից է կախված նորմացույցի կատարման դրական գնահատականը։
Ուսումնական կենտրոնում ակտիվ ընթանում են ապագա հրետանավորների պատրաստության դասերը։ Զորամասը երկու ամիս առաջ համալրած կուրսանտները սովորում են հրետանու կրակի կառավարման սարքավորումների կիրառման հմտությունները։
Տանկային զորամասում հերթական դասաժամն է։ Այն անցկացնում է խաղաղապահ բրիգադում միջազգային առաքելություններում ներգրավված, տարիներ անց էլ տանկիստի մասնագիտությանն արդեն սպայի կարգավիճակում վերադարձած կապիտան Արամ Բեգլարյանը։