Թերթ
Սիրում եմ զրուցել զինվորների հետ: Հայրենիքի սահմանին՝ առաջնագծում, իր հողը զենքով ու կյանքով պաշտպանող յուրաքանչյուր զինվոր ասելիք ունի: Առավել ևս՝ երբ նա նոր է դիտակետը հանձնել ծառայակից ընկերոջը ու ժպտադեմ պատրաստվում է պատասխանել հարցերիս:
Զինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։
Հայկ Սահակյանին մտերիմները Ռիժիկ էին ասում. այդ մականունը ստացել էր, երբ արդեն մեծ էր, ու մազերը դարձել էին պղնձագույն, իսկ փոքր ժամանակ հարդագույն էին: Մայրն ասում է՝ թափանցիկ, հայրն ասում է՝ արևագույն, նկարները նայելիս իմ մտապատկերում ծնվում է ոսկեգույն բառը: Նկարներում սպիտակ, փափլիկ, ժպտուն երեխա է, ասես՝ արևից պոկված շող լինի: