Թերթ
44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո հայտնվեց պատմական Ակնայի շրջանը։ Ակնա ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք Տիգրանակերտը՝ դարերով ձևավորված ու դրոշմված հայկական պատմամշակութային ժառանգությունը։
Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, և դա մի «տիտղոս է», որ նույն այդ ազգը պետք է շնորհեր և շնորհել է իր միջից ծնված ամենաարժանավորին, ամենաընտրյալին։ Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ այդպիսին եղավ հենց Թումանյանը, ի՞նչն է առանձնացնում նրան որպես մեծություն՝ հայ գրականության մեջ և, ընդհանրապես, հայ կյանքում ունեցած իր բացառիկ դերով ու նշանակությամբ։
Աշխարհում ամենից տարածված խաղերից մեկն է շախմատը: Հնագույն այս խաղը միավորում է մարդկային գործունեության երեք ոլորտները՝ գիտությունը, արվեստը եւ սպորտը: Շախմատը նաեւ ռազմական արվեստ է, մարտավարական խաղաոճ:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Իրանի դեսպանատունը։ Չինաստանի միջնորդությամբ բանակցություններից հետո երկու պետությունները պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները: