Թերթ
Ապրիլի 11-ին հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում էինք, երբ լուր ստացանք Սյունիքում տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակման աննախադեպ միջոցառումների մասին՝ Պեկինի տեխնոլոգիական և ռազմական զարգացումը զսպելու նպատակով:
Վերջապես ինքնաթիռն օդ բարձրացավ: Մի քանի ժամից տանը կլինի: Քանի կացարան ուզում ես, ունեցիր՝ մեծ, շքեղ, աշխարհի ամենահարուստ ու գեղեցիկ երկրներում… տունը մեկն է: Այն, որ քո հողի վրա է՝ քո հայրենիքում:
Պահեստազորայինների քսանհինգօրյա վարժական հավաքները շարունակվում են: Տարբեր տարիքի, քաղաքացիական տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ զինվորական հանդերձանքով են՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը պատրաստ լինելու ընդհանուր նպատակով:
Հայկ Ավոյանը իմ ֆեյսբուքյան ընկերներից է: Երբ նա ինձ զանգեց, ես պատրաստվում էի հոդվածի վերածել նկարիչ Վահե Բաղումյանի հետ մեր հարցուպատասխանը: Միտքս սևեռված էր նրա անհամար ծաղիկների վրա, որոնք, հեղինակի բառերով ասած, ծաղկելու են ամեն տարի՝ հիշեցնելու հայրենի հողի գրկում ամփոփված քաջերին ու նրանց անմահ սխրանքը, ինչ գնով էլ լինի՝ ոտքի կանգնելու ու առաջ շարժվելու մեր պարտքը:
Կապիտան Գայանե Իսկանդարյանը կարողացել է իրականացնել իր՝ առաջին հայացքից անհամատեղելի թվացող երազանքները: Նկարելու անհագ ցանկությունն ու զինվորական համազգեստ կրելու սևեռուն նպատակը Գայանեն միավորել է ՊՆ «Հայկական բանակ» հանդեսի նկարիչ-ձևավորողի աշխատանքում: