Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ

1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ ներկայացուցիչների միջև ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանը դառնում է խորհրդային: Այդ համաձայնագրով իշխանությունը հանձնվում է Հայաստանի Ռազմական հեղափոխական կոմիտեին, որը գլխավորում էր Սարգիս Կասյանը:

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ 1914-1918ԹԹ.

1914թ. Գարեգին Նժդեհը կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանի տեղակալն էր։ Ռուս գեներալներ Կալիտինի, Տրուխինի և Կուլեբյակինի միահամուռ վկայությամբ, նա իրեն դրսևորել է որպես բանիմաց ու խիզախ սպա։ 1918թ. Նժդեհն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Ղարաքիլիսայի ճակատամարտի կազմակերպմանը, իսկ հետագայում՝ Զանգեզուրի պաշտպանությանը թուրքական ու թուրքամետ զավթիչներից։

«ԱՐԾԻՎ-ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ» ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Օգոստոսի 12-ին թշնամու քարվաճառյան զորախումբը հզոր հարձակմամբ գրավեց Գետավանը, Չափարը, Զարդախաչն ու Հաթերքը, իսկ Մեծշեն-Մաղավուզ ուղղությամբ, ինչպես նաև Կրասնոսելսկի Վահան գյուղի մոտ ծանր մարտեր էին:
ԼՂՀ-ում հայտարարվեց 18-ից 45 տարեկան տղամարդկանց համընդհանուր զորակոչ, իսկ ԼՂՀ կառավարությունը Հայաստան տեղափոխված իր բոլոր քաղաքացիներից պահանջեց վերադառնալ:

ՀԻՏԼԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Պաշտոնական վարկածը հետևյալն է. ֆյուրերը և նրա կինը` Եվա Բրաունը, ինքնասպան են եղել 1945թ. ապրիլի 30-ին, ժ. 15:30-ին, Բեռլինում` Կայսերական գրասենյակի բակում կառուցված ստորգետնյա կացարանում: Սա հաստատել են Հիտլերի մերձավոր շրջապատի մարդիկ, ինչպես նաեւ դիակների ինքնությունը որոշող մասնագետները:

Պատերազմ սկսելու համար, պարզվում է, պարտադիր չէ լուրջ պատճառ ունենալ: Ընդհանրապես, պատերազմների պատճառներն ավելի խորն են. ստորեւ բերվածները մանր-մունր առիթներ են ընդամենը: Թաշկինակը չէր պատճառը, որ Օթելլոն խեղդեց Դեզդեմոնային. այն միայն առիթ էր: Օթելլոն, միեւնույն է, խեղդելու էր Դեզդեմոնային՝ թաշկինակ լիներ, թե մեկ այլ առիթ: Այնուամենայնիվ□ Ներկայացնում ենք պատմության ընթացքում տեղի ունեցած որոշ պատերազմների անհեթեթ պատճառները:

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Ժամը 10։00-ին մարտական տեխնիկան ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի հարակից փողոցներում։
Ժամը 10։15-ից մինչեւ 10։20-ը միացյալ նվագախումբը շարային քայլերգի կատարմամբ փողոցից շարժվում է դեպի հրապարակ եւ զբաղեցնում ելման դիրքերը։
Երևի բոլոր պետությունների մայրաքաղաքներում նույն ժամին այսպես են սկսվում բոլոր զինվորական շքերթները: Սովորաբար միանման են լինում նաև իրադարձությունները, որոնց նվիրված է լինում զինվորական շքերթը: Իսկ այս անգամ…

Սմբատ Բորոյան, 1868թ., Մուշ 1956.03.16, Երևան

Ծնվել է Մուշում։ Փոքր հասակից մասնակցել է ֆիդայական «Վարդանանց» խմբին։
Անդրանիկի մղած բոլոր կռիվներում (Առաքելոց վանքի, Սասունի ապստամբության ժամանակ, 1-ին կամավորական ջոկատի մղած մարտերում) եղել է Զորավարի անփոխարինելի օգնականը։ Հայտնի է նաև Մախլուտո անունով։