Պատմության էջերից
Վաշտի հրամանատարի տեղակալ Սլավիկ Վերդյանը հաճախ էր մասնակցում հակամարտող կողմերի բանակցություններին` որպես թարգմանիչ։
Աղդամի գրավումից արդեն անցել էր մեկ ամիս։ Օգոստոսյան այդ օրը մեր տղաները մի փոքր շուտ էին եկել ժամադրավայր և ստիպված եղան մի փոքր սպասել։ Պետք է կատարվեր գերիների փոխանակում։ Շուտով երևացին նաև ադրբեջանցիները։
Մի պահ Սլավիկը քիչ մնաց զարմանքից սուլեր, երբ նրանց մեջ նկատեց… իր համակուրսեցի Ակիֆ Դադաշևին։ Միասին էին ուսանել Բաքվի պետհամալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, մեկ տարի միասին ապրել հանրակացարանի նույն սենյակում։
1992թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի։ Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկարահանած մի դրվագ է հիշում. «Մինչև հիմա մարմինս փշաքաղվում է։ Քանի որ հայերի ու ադրբեջանցիների զգեստների գույները նույնն էին, մերոնց մեջքի վրա վիրակապով կամ ինչ-որ բանով գիծ էին քաշում, որ իրարից տարբերվեն։ Տղաներն այդ գծերը խաչաձև էին անում, որովհետև խաչն ամենապարզ երկրաչափական ֆիգուրն է։ Երբ հրամանը հնչեց, և նրանք բոլորը կանգնեցին, պատկերացնո՞ւմ եք, 400 մարդ կանգնած մթնշաղին, և բոլորի մեջքի վրա՝ խաչ, և այդ մարդիկ գնում էին զոհվելու։ Դա խաչակիր արշավ էր, և ամենաֆանտաստիկն այն էր, որ դա հատուկ արված չէր»։
1942-ին հայ գրողների մի խումբ՝ Հարություն Մկրտչյանը, Ազատ Վշտունին, Վախթանգ Անանյանը եւ Բաբկեն Շահումյանը, «ստեղծագործական» գործուղման մեկնեց ռազմաճակատային գիծ՝ Թամանյան թերակղզի, ուր երկար եւ դժվարին կռիվներից հետո դադար էր առել հայկական 89-րդ դիվիզիան։ Առաջադրանքը պարզ էր՝ հայ ժողովրդի ողջույնը հաղորդել մեր քաջարի մարտիկներին եւ մամուլում նկարագրել նրանց սխրագործությունները։
1940թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանի եւ բժշկական ինստիտուտի մի խումբ ուսանողներ զորակոչվեցին բանակ։ Նրանց մեջ էր համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Կառլոսը, որը զինկոմիսարիատ էր ներկայացել… քամանչայով։ Արդեն ճանապարհին, գնացքի վագոնում նրան խնդրում են մի բան նվագել։ Պարզվում է՝ չգիտի։ «Հապա ինչո՞ւ ես գործիքը հետդ վերցրել»,- հարցնում են զարմացած։ «Որ նվագել սովորեմ, ժամանակ շատ կունենամ»,- հանգիստ պատասխանում է նա։
Հուլիսի 15-ին հայկական ուժերը, զարգացնելով հակահարձակումը, Մարտակերտի ճակատում ազատագրեցին Սարսանգի ջրամբարի հիդրոհանգույցը, իսկ Ասկերանի ճակատում՝ Նախիջևանիկ գյուղը:
Հուլիսի 16-ին ԱՊՀ պաշտպանության նախարարների համատեղ խորհրդակցությունում մարշալ Շապոշնիկովը հայտարարեց, որ ԱՊՀ զինված ուժերը պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն Տաջիկստանում ու Մոլդովայում, իսկ Ղարաբաղում նույնը կատարել չեն կարող, քանի որ դրան դեմ է Ադրբեջանը, որի տարածքում է գտնվում Լեռնային Ղարաբաղը…
Պատերազմ սկսելու ամենահայտնի պատճառը առեւանգված գեղեցկուհի Հեղինեն էր, որի պատճառով սարսափելի կռիվ սկսվեց տրոյացիների ու հույների միջեւ: Թվում էր, թե հետո՞ ինչ` Հունաստանում գեղեցիկ բազմաթիվ ուրիշ կանայք էլ կային: Բայց ո՛չ. երկու կողմերն էլ որոշեցին գնալ մինչեւ վերջ եւ պատերազմում ունեցան մարդկային եւ նյութական մեծագույն կորուստներ:
Աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր քաղաքներում հուշարձաններ, խաչքարեր, հուշատախտակներ կան՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին. Ամստերդամ, Մարսել, Լիոն, Սիդնեյ, Լառնակա, Մայամի, Թեհրան, Ֆիլադելֆիա, Միչիգան, Սան Ֆրանցիսկո, Ավինյոն… Բոլոր այն վայրերում, որտեղ, կարեւոր չէ` մեծ թե փոքր, հայկական համայնք կա, որտեղ հայի սիրտն է բաբախում։