Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

...ԷԼԲՐՈՒՍԻ ԳԱԳԱԹԻՆ

1942թ. օգոստոսին ֆաշիստական զորքերը, գրավելով Ստավրոպոլը, Կիսլովոդսկը, ապա Կաբարդինա Բալկարիան, շարժվեցին դեպի Կովկասյան լեռնաշղթայի Մարուխ, Գլուխորի, Ազաու և Չիպեր Ազաու լեռնանցքները, և քանի որ այդ տարածքներում խորհրդային զորքերն իրենց ուժերը չէին կենտրոնացրել, գերմանացիները առանց դիմադրության հայտնվեցին դժվարամատչելի լեռնանցքներում, որոնց մասին մինչ այդ էլ քաջատեղյակ էին, քանի որ 30-ական թվականներին գերմանացի ալպինիստները հարյուրավոր վերելքներ էին կատարել Կովկասում և ոչ միայն ծանոթ էին ցանկացած գագաթի ու լեռնանցքի, այլև կազմել էին տեղագրական ստույգ քարտեզներ, որոնք արդեն օգտագործում էին պատերազմական գործողությունների ընթացքում։

ԿՈՂՄԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում տարածվեց «Ղարաբաղի ազատագրության մարտիկների» թռուցիկը. «Մենք մեր զենքը վայր չենք դնի, քանի դեռ գերությունից չեն ազատագրվել Հադրութը, Բերդաձորը, Շահումյանը, քանի դեռ հայրենի օջախներ չեն վերադարձել բռնի տեղահանվածները, քանի դեռ մեր հողը շարունակում է հեծել ասկյարի կրունկի տակ»:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1720-ԱԿԱՆ ԹԹ.

Նախքան հայկական հետախուզության առավել խոշոր գաղտնի գործողությունների վերլուծությանն անցնելը` հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրա առջև դրված հիմնական խնդիրներին, որոնք էին` մինչև ապստամբության սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում կանխապես զորակոչել հայ երիտասարդության ընտիր ներկայացուցիչներից մոտավորապես 2000 մարդ, արտասահմանում կազմակերպել նրանց ռազմական ուսուցումը, զինել նորագույն հրազենով և ճիշտ պահին տեղափոխել Հայաստան։

«ՀԱՐՎԱԾԵ՛Ք ԹՇՆԱՄՈՒՆ ԱՄԵՆ ՏԵՂ»

Ցեղասպանության ոճիրը, որպես մարդկության դեմ իրականացված ոճիր, վաղեմության ժամկետ չունի, եւ Թուրքիայի Հանրապետությունը` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատու է հայերի նկատմամբ իրականացված հանցագործության համար եւ պատասխանատու է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել ու դատապարտել հանցագործությունը եւ չի կատարել քայլեր, որոնք կհաստատեն, թե Հայոց ցեղասպանության հետեւանքները լիովին վերացված են, այդ թվում` քանի դեռ չի վերադարձրել ցեղասպանության ճանապարհով բռնազավթված հայկական տարածքները:

...ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԸ

Անցյալ հարյուրամյակի մեծագույն քաղաքական գործչի համբավը ըստ արժանվույն վաստակած Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը (1874-1965) սերում էր Մարլբորոների նշանավոր տոհմից: Որակյալ կրթություն ստանալով Հարրոուի ռազմահեծելազորային դպրոցում` նա, նախ որպես զինվորական թղթակից, ծառայել է Հնդկաստանում, ապա մասնակցել անգլո-բուրական պատերազմին: 1900 թվից սկսվում է Չերչիլի քաղաքական գործունեությունը: Նա ընտրվում է պառլամենտի անդամ, ապա պաշտոնավարում իբրև գաղութների նախարարի տեղակալ, առևտրի, ներքին գործերի և ռազմածովային նախարար: Առաջին աշխարհամարտի տարիներին Լոյդ Ջորջի կառավարության կազմում Չերչիլն արդեն ստանձնել էր ռազմական և ավիացիայի նախարարի պաշտոնը:

ԿԱԽԱՐԴՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հին Ռուսաստանում տիրակալների և պետության անվտանգությունն ապահովող` մոգերի հատուկ գաղտնի կազմակերպության` Կախարդների թագավորական ծառայության գոյությունն ինքնին շուրջ կես հազարամյակ գլխավոր պետական գաղտնիք էր: Մինչ օրս այս ծառայության պատմությունը պատված է մշուշով, և նրա վերաբերյալ տարբեր լեգենդներ և ասքեր են հյուսվել: Այս կազմակերպության ազդեցությունը երկրի և նրա քաղաքացիների կյանքում միշտ էլ վիթխարի է եղել, սակայն արտաքնապես չի զգացվել:

ԶԻՆՎԱԾ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

Հուլիսի 15-ին, Շահումյանի շրջանի երեք գյուղերի հայաթափումից հետո ԼՂԻՄ աշխատավորության ներկայացուցիչների ժողովը հայտարարեց, որ ինքնավար մարզը մնում է ստեղծվելիք խորհրդային նորացված ֆեդերացիայի կազմում:
Հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի համար մղվող մարտերում Շամփրապտուկի բարձունքում զոհվեց Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանը, որ արդեն գործուն մասնակցություն էր ունեցել Արարատի, Երասխի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին: 1996 թվականին նրան հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում: