Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1720-ԱԿԱՆ ԹԹ.

1720-ական թթ. ապստամբած հայությունն ակնդետ սպասում էր, թե ուր որ է սկսվելու են ռուսական բանակի հարձակումն ու միացումը Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զորքերի հետ։ Այդ ժամանակաշրջանում հետախույզ հայերը` վերոհիշյալ Ապելի նման, ռուսական հրամանատարության համար աշխատում էին ընդամենը «համատեղությամբ», ելնելով հայ ազատագրական շարժման շահերից և զուգահեռաբար կատարելով նրա ղեկավարների առաջադրանքները։ Այդպես էին վարվում նաև կամավորական սկզբունքով կազմավորված ու կամավորապես էլ ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ մտած հայկական առաջին ջոկատների հրամանատարները։

«ՕՂԱԿ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ...

Մայիսի 3-ին Մոսկվայում խորհրդային և արտասահմանյան լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսում Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատական գործ կհարուցի ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Պուգոյի եւ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Շատալինի դեմ: Նա նաեւ հայտնեց, որ ինքը մեկ ամսում 37 հեռախոսազրույց է ունեցել երկրի ղեկավարության հետ՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը, սակայն այս երկուսը հանցավոր գործարքի մեջ են Պոլյանիչկոյի և Ադրբեջանի ղեկավարության հետ:

ԹԱՎՐԻԶԻ ՔԱՐՏԵԶԸ

Պահպանված արխիվային վավերագրերում կան բազմաթիվ զեկուցագրեր և ամփոփագրեր, որոնք կազմել են հայ հետախույզները կամ նրանց վերադասները՝ հավաքված տեղեկությունների հիման վրա։ Որպեսզի ընթերցողը գոնե ինչ-որ պատկերացում կազմի դրանց բովանդակության, ոճի և հետաքրքրությունների շրջանակի մասին, համառոտաբար թվարկենք այն հարցերը, որոնք Պետրոս Ա-ին 1722 թ. դեկտեմբերի 9-ին ներկայացված զեկուցագրում լուսաբանում է Մինաս Տիգրանյանը (այս տեղեկությունները հավաքել էին երկու հայ «լեգալ հետախույզները», ում 1722 թ. սեպտեմբերին Մինասը հատուկ ուղարկել էր Թիֆլիս՝ Ի. Ա. Տոլստոյի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում).

XII դարում խաչակրաց արշավանքների հետեւանքով ստեղծվել էին լատինական իշխանությունները Մերձավոր Արեւելքում (Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը, Երուսաղեմի թագավորությունը)։ Սրանք Կիլիկիայի հայկական իշխանությունների հետ բազմակողմանի կապերի մեջ էին, տնտեսական, քաղաքական, ռազմական ու նաեւ խնամիական։ Հայ աղջիկները համարվում էին լավագույն հարսնացուները. «Որ տունը հայ աղջիկ, այնտեղ բերք ու բարիք»,- այդպես էր համընդհանուրի կարծիքը։

ԱՌԱՋԻՆ ԵՐԴՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ

Պայմանավորված անկախության վերականգնման համար հայ ժողովրդի մղած պայքարի յուրահատկություններով և ժամանակի պատմաքաղաքական իրողություններով՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին զինվորական երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել դեռեւս Խորհրդային Միության օրոք: Անկախության հռչակումից մեկ տարի առաջ` 1990 թվականի հոկտեմբերի 5-ին, առաջին զինվորական երդումն ընդունեցին Հայաստանի Հանրապետության Հատուկ գնդի մարտիկները: Գնդի առաջին չորս վաշտերը մարտական հերթապահության մեկնեցին Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի և Կրասնոսելսկ-Արծվաշենի սահմանապահ ուղեկալներ:

Առաջին աշխարհամարտի տարիներին, հրապուրված Անտանտի կեղծ խոստումներից` աշխարհասփյուռ հայեր եկան կովկասյան ճակատ եւ Կիլիկիա։ Որպես կամավորներ եկան նաեւ մեծ թվով հայ մտավորականներ։ I կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը Ջուլֆայի կայարանում նկատեց հանրահայտ դերասան Վահրամ Փափազյանին։ Զորավարը իսկույն նրան հետ ուղարկեց Թիֆլիս, ասելով. «…Վահրա՛մ, քո տեղը թատրոնն է եւ ոչ կռվի դաշտը»։

«ՕՂԱԿ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵՆ ԵՎ ՍԿԻԶԲԸ

Հունվարի 13-ին ներքին զորքերը զինաթափեցին Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի անձնակազմը, իսկ հաջորդ օրը Բաքուն շրջանը լուծարելով միացրեց Քասում Իսմայիլովին, այն վերանվանելով Գերանբոյ:
Հունվարի 16-ին Վիլնյուսի, իսկ 21-ին Ռիգայի արյունալի դեպքերը վկայեցին, որ Մոսկվան մտադիր է ամենակոպիտ եղանակներով ճնշել ազգային-ժողովրդավարական ցանկացած շարժում: