Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

Իսկական մտավորականը միշտ իր ժողովրդի հետ է, եւ հատկապես՝ երբ պատերազմ է, եւ նույն այդ ժողովուրդն ապրում է դժվարին, ծանր օրեր։ Այդպես եղավ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ բազմաթիվ հայ մտավորականներ անդուլ աշխատանք ծավալեցին թիկունքում, մեկնեցին ռազմաճակատ՝ ոգեւորելու մարտիկներին, շատերը կռվեցին եւ ընկան քաջի մահով։
Հայրենական մեծ պատերազմում հայրենասեր գրողի իր առաքելությունը կատարեց անվանի արձակագիր, մայոր Հմայակ Սիրասը։

Անիմանալի են զինվորական կյանքի ճանապարհները՝ հաճախ դրանք հատվում են այնտեղ, որտեղ չեն սպասվում, եւ դրանով իսկ դառնում են կենսագրության ուշագրավ մի էջ, հիշվում եւ պատմվում։
Այդպիսի մի հուշ պատմում է գրող Հարություն Մկրտչյանը՝ «Անհայտ զինվորի հիշատակարանը» հայտնի վեպի հեղինակը։

Պատմական փաստերի կեղծարարությունն ու խեղաթյուրումը նոր երեւույթ չէ Ադրբեջանի համար. այն լայնորեն կիրառվել է ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ` դրանից հետո: Բոլոր ժամանակներում էլ այս գործին են լծվել հարեւան հանրապետության գիտնականներն ու մտավորականները, քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները, շարքային քաղաքացիները: Պատմական փաստերի կեղծումը հետապնդում է տարբեր նպատակներ` սեփական պատմության «մութ» էջերը թաքցնելուց մինչեւ հարեւան պետությունների տարածքներին հավակնելը:

Հայերը Ֆլորենցիայում հաստատվել են VI-VII դդ.։ Այստեղ կառուցել են Սուրբ Մինաս վանքը, որը մինչեւ XI դ. պատկանել է հայ Բարսեղյան միաբաններին։ Վանքում կա Ս. Մինասի խճանկարը (ստեղծվել է 1279թ.)՝ հայ թագավորի հանդերձանքով եւ արձանագրությամբ՝ Rex Armenia (թագավոր Հայաստանի)։

1992թ. Երեւանում տեղակայված նախկին խորհրդային ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Էրիկ Մարտիրոսյանը ծառայության ավարտին հագնում էր քաղաքացիական հագուստ եւ ուղղաթիռով գնում մարտական առաջադրանք կատարելու կամ հայ օդաչուներին իր փորձը փոխանցելու: Շուտով այդ մասին իմացան, եւ զորամաս եկավ 7-րդ գվարդիական բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆեոդոր Ռեուտը: Սպայական կազմի հետ խիստ խոսակցություն էր ունեցել եւ կտրականապես արգելել էր նրանց մասնակցելու մարտական գործողություններին: Հետո առանձին հանդիպել էր Մարտիրոսյանի հետ, բայց ոչ մի տույժ չէր տվել:

1992 թվականի ամռանը Ադրբեջանը մեծաքանակ վարձկանների օգնությամբ Հյուսիսային Արցախում խոշոր հարձակման անցավ, հուլիսի 3-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը ծանր մարտերից եւ հակահարձակման մի քանի անհաջող փորձերից հետո թողեցին Մարտակերտ քաղաքը, ինչը կանխորոշեց նաեւ մերձակա բնակավայրերի անկումը:

Հայոց հին ազնվական տոհմերից էին Ենիկոլոփյանները, որոնք, ըստ ավանդության, սերում էին Տարոնի Մամիկոնյաններից։ Տոհմի նախահայրը Զուրաբ Մամիկոնյանն էր, որը տիրապետում էր մի շարք լեզուների եւ թարգմանչի պաշտոն էր վարում վրացական արքունիքում (17-րդ դար)։ Այստեղից էլ ծագում է տոհմանունը՝ Էնիկոլոփ, որը վրացերեն նշանակում է «լեզվի տոպրակ» (տուփ)։