Պատմության էջերից
1991թ. փետրվարի 24-ին, երբ դաշնակիցների զորքերը ԱՄՆ գլխավորությամբ սկսեցին Իրաքի դեմ ցամաքային օպերացիան, Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնը բարկացած անպատվել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին` նրան անվանելով «խաբեբա» և պնդելով, որ Գորբաչովը կամ բավականաչափ ազդեցություն չունի, կամ էլ պարզապես չի ցանկանում կասեցնել ԱՄՆ նախագահ Բուշին: Այս մասին գրում է «The New York Times»-ը` վկայակոչելով 2003թ. ամերիկացիների հափշտակած իրաքյան արխիվի գաղտնազերծված փաստաթղթերը:
Ավարտելով ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը՝ աշխատանքի էի անցել Վանաձորի «Ավտոգենմաշ» արտադրական միավորումում, որտեղ լազերային թվածրագրավորմամբ հաստոցներ էին արտադրում: Բաժնի պետ էի, երբ սկսվեց Շարժումը: Գործարանը մեխանիկական ժամանակակից արտադրամաս ուներ, եւ գիշերները զենք ու զինամթերք էինք պատրաստում: 92-ի աշնանը սպայական առաջին զորակոչով մեկնեցի ծառայության: Երկու ավտոբուսով հանրապետական զինկոմիսարիատ հարցազրույցի գնալիս պարզեցի, որ բոլորս համալսարանականներ ենք: Ասես ԵՊՀ շրջանավարտների հանդիպման օր լիներ, բայց առջեւում պատերա՛զմ էր, որը դարձավ մե՛ր պատերազմը:
17 տարի առաջ, փետրվարի 4-ին, Մարտակերտ շրջկենտրոնի անկումից ուղիղ յոթ ամիս անց, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ու հայաստանյան կամավորական ջոկատները, պաշտպանությունից անցնելով հակահարձակման, սկսեցին նույնանուն շրջանի ազատագրումը: Դրան նախորդեց 93-ի հունվարի 10-ից թշնամու ձեռնարկած կատաղի հարձակումը, որը, սակայն, ձախողվեց:
Հունիսի 12-ին Հյուսիսային Արցախում զրահատեխնիկայի վարձկան անձնակազմերի ձեռնարկած լայնածավալ հարձակման օրերից մինչեւ 93-ի փետրվարի 4-ը շատ բան էր փոխվել: Վարձկանները, հասկանալով ինչն ինչոց է, հեռացել էին՝ մեծապես թուլացնելով Ադրբեջանի զինված ուժերը, իսկ ԼՂՀ-ում սկսել էին կանոնավոր բանակ ստեղծել, զորատեսակներում մարտական ուսուցում իրականացնել, եւ փետրվարի առաջին իսկ օրերին պարզվեց, որ Մարտակերտի անկումից հետո անցած ամիսները կողմերը տարբեր կերպ էին օգտագործել:
1992թ. հուլիսին, Շահումյանի անկումից հետո, այնտեղ մնացած ինքնապաշտպանական ուժերին դուրս բերելու գործում եւս ներգրավվել են ուղղաթիռներ, որոնք գնալիս անցել են Սարսանգի ջրամբարի վրայով, սակայն վերադառնալիս վնասվել եւ հրաշքով են տեղ հասել:
Պատերազմի ամենաակտիվ փուլերից էր 1992թ., երբ սպառազինությամբ հայերին գերազանցող ադրբեջանցիները իսկական պատուհաս դարձած ռեակտիվ համազարկի «Գրադ» կայանքներով հրթիռակոծում էին հայկական բնակավայրերը: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունն ուղիներ էր որոնում հակահարված տալու համար, անհրաժեշտ էր նման մի համակարգ Արցախ տեղափոխել:
Հունգարիայում՝ զորքերի հարավային խմբավորումում, իմ ղեկավարած մարտկոցը լավագույնն էր ողջ դիվիզիայում, բայց… «Վերակառուցումից հետո աստված գիտի, թե զորքերում ինչ սկսվեց: Երեսպաշտություն էր, նախկինից ավելի վատ: Անհնար էր այլեւս դիմանալ, ու զորացրվելու դիմում գրեցի, որն էլ իսկույն հարգվեց. զորքերի կրճատում էր սկսվել:
…92-ի ամռանը նշանակվեցի դիվիզիոնի շտաբի պետ: Հրամանատարը վաղամեռիկ Անատոլի Ղավալյանն էր, տեղակալը՝ այսօր գնդապետ Արտակ Գալստյանը: Ականանետներ ունեինք, ապա ստացանք Դ-30-ներ, որոնք տեղակայվեցին Վերին Կարմիրաղբյուրի մոտ:
Աշնանը եկան հայկական բանակ զորակոչված առաջին զինվորները՝ Վանաձորից ու շրջակա գյուղերից: Սկզբում զավեշտական իրավիճակներն անպակաս էին. մի օր հրամանատարի մոտ խորհրդակցություն էր, տեսնեմ զինվորներս շարքով բռնել են «Տարոն» թաղամասի ճանապարհը:
Շրջանից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 4100 հոգի, զոհվել կամ անհետ կորել է 2300-ը:
Հայրենականի տարիներին շրջանը պաշտպանության ֆոնդին է մուծել 4,5 մլն. ռուբլի կանխիկ դրամ: Ռազմաճակատ է ուղարկվել շուրջ 11 հազար ծանրոց: 1942թ. նոր տարվա առթիվ շրջանի աշխատավորները Արեւմտյան ռազմաճակատ ուղարկեցին մեծ քանակությամբ ծանրոցներ` շնորհավորական բացիկներով: Ռազմաճակատի ռազմական խորհրդի պատասխան շնորհավորական նամակում մասնավորապես նշվում էր. «Ձեր նոր տարվա սրտագին խոսքերը մեզ ոգեշնչում են նորանոր սխրագործությունների եւ հնչում իբրեւ մի կոչ` է՛լ ավելի ուժգին հարվածել ֆաշիստական ճիվաղներին:
Օմարի երկրորդ հարձակման ժամանակ մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ձորերն ընկած թշնամու զրահատեխնիկան հանելն ու շարք վերադարձնելն էր։ Անասելի չարչարանքների գնով, լուսահոգի Իվանյանի օգնությամբ ու խորհուրդներով, 8-ից 5-ը մի կերպ հանեցինք։ Երեքը մնացին։ Ճանապարհը նեղ էր, հողը՝ փխրուն, իսկ եղանակը ժամը մեկ փոխվում էր։ Տանկերից մեկը մեջքի վրա ընկած էր։ Փորձեցինք՝ շարժիչն աշխատեց։ Մեր ուրախությանը չափ չկար։