Պատմության էջերից
Խորհրդային Միության մինչև վերջերս ողջ հայազգի հերոսը՝ Աշոտ Հաբեթի Ամատունին, երկար (շուրջ մեկ դար) և բովանդակալից կյանք ապրեց եւ մահկանացուն կնքեց հեռավոր Սիմֆերոպոլում, որտեղ հաստատվել էին որդիներն ու կայացել որպես սիրված բարերարներ, հայանպաստ բոլոր ձեռնարկումների նախաձեռնողներ ու իրականացնողներ՝ գործարարությամբ վաստակած միջոցները առատաձեռն ներդնելով դրանցում:
Ծնվել է 1901թ. օգոստոսի 15-ին Ժըրչի գյուղում (Կարսի շրջան, Արեւելյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա): Հմայակ Գրիգորի Բաբայանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, խորհրդային զորավար, գեներալ-մայոր:
Ծնվել է 1919թ. նոյեմբերի 5-ին Թառաթումբ գյուղում (Եղեգնաձորի շրջան, Հայաստան): Աղվան Նահապետի Բաբայանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ:
«Գնդապետ Հասկելը իմ առաջարկով հավաքագրեց ամերիկյան կանոնավոր բանակի սպաների զորակազմ. դա մի առաջադրանք էր, որում նրան աջակցում էր գեներալ Փերշինգը»: Հերբերտ Հուվեր (Ամերիկյան օգնության վարչության տնօրեն):
Պատերազմը՝ պատերազմ, բայց նույնիսկ պատերազմի օրհասական օրերին է հնարավոր ակնթարթներ որսալ, որոնք հետո ոչ միայն պատմություն, այլև հաճելի հուշ ու հիշողություն են դառնալու, որոնց շնորհիվ հետո՝ շատ տարիներ անց, պատերազմի վերապրումը նույնիսկ ժպիտ է պարգևելու, նույնիսկ հաճելի հույզեր ու զգացումներ է արթնացնելու։
Լոզանի խորհրդաժողովն ավարտվեց 1923թ. հուլիսի 24-ին։ Թուրքիայի հետ Սեւրի պայմանագրի փոխարեն կնքվեց նոր պայմանագիր, որը բաղկացած էր 143 հոդվածից։ Դրանցից 21-ը վերաբերում էին Թուրքիայի փոքրամասնություններին` առանց Հայաստանի եւ հայերի մասին ակնարկի կամ հիշատակության։