Պատմության էջերից
Արյունդ քնած էր, հիշողությունդ՝ լուռ։ Դու սովորական երեւանցի էիր, բոլոր հասակակից տղաների նման, Երեւանը քո ծննդավայրն էր, տունը։ Դու չժառանգեցիր պապիդ պանդխտությունը։
Եթե զորքը միայն ՕՄՕՆ-ականներից կազմված լիներ, ապա խնդիրը միանգամայն հեշտ ու հասկանալի կլիներ, բայց գործ ունենալ հրասայլերով զինված խորհրդային զինվորների հետ, այլ բան է նշանակում: Իրավիճակն իրոք աննախադեպ էր, չափազանց ծանր ու պատասխանատու:
1991 թ. սկզբներից ադրբեջանամետ գորբաչովյան իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության հետեւանքով կացությունը Արցախում եւ մասնավորապես՝ Շահումյանի շրջանում ու Գետաշենի ենթաշրջանում դարձել էր խիստ տագնապալի:
25 տարի առաջ՝ 1993թ. գարնանը, նախապես մանրակրկիտ ու գրագետ մշակված ռազմագործողության պլանի համաձայն՝ հայկական ուժերը երեք ուղղությամբ գրոհեցին ադրբեջանական որջի վերածված Քելբաջարի ուղղությամբ: 1993թ. մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիսարևմտյան ճակատում:
Հայ ժողովրդի արժանավոր զավակ, չորս պատերազմներում անձնազոհաբար ի պաշտպանություն իր հայրենիքի կանգնած զինվոր, զորավար Միքայել Բարսեղովի առաջին պատերազմը Առաջին համաշխարհայինի ժամանակ էր, երբ նա դեռ տասնյոթ տարեկան կամավորական էր: Ինչպես ինքն է նշում` նրան մեկ ամիս զինվորական գործ են սովորեցնում Թիֆլիսում եւ «լավ էլ սովորեցնում են»: 1916թ. մայիսի վերջին նրանք արդեն Երզնկայի մատույցներում էին:
1908թ. Դարալագյազի Բաշքենդ գյուղում Ահարոն եւ Ելիզավետա Բունիաթյանների հարկի տակ ծնվեց Երազիկը: Նրա ծնողները ժամանակի առաջադեմ գաղափարներով տոգորված մարդիկ էին, հեղափոխական գործունեության համար քանիցս հետապնդված ցարական ոստիկանության կողմից: