Պատմության էջերից
450 թ. սկզբին Աղվանքում պարսիկները կուտակում էին խոշոր ուժեր՝ արևելքից Հայաստան ներխուժելու նպատակով։ Այնտեղ արդեն իսկ հավաքվել էր շուրջ 40 հազար զորք՝ Սեբուխտ Նիխորականի գլխավորությամբ։
Ձեզ ենք ներկայացնում ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ «Հին հայոց ռազմական միտքը Հայկ նահապետից մինչեւ Վարդան Մամիկոնյան» զրույցի երկրորդ մասը:
Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ՝ ԺողՃակատը` Էլչիբեյի գլխավորությամբ, հետագայում էլ հայր և որդի Ալիևները, դրանով, ինչպես ասում են, մի ձեռքով երկու ձմերուկ էին բռնում, նախ՝ երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար ժողովրդի թշնամի հայտարարեցին և իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, և հետո` Բաքվում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին, թե՝ նրանք էլ Խոջալուում են սպանդ արել։
Ավելի քան քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է`հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում ադրբեջանցի հրոսակների` հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։
Փետրվարի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը, որն առնչվում է մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկին, երբ հանուն քաղաքական ու հոգևոր ազատության, հանուն հավատի ու ազգային ինքնագիտակցության պահպանման չարի առաջ դուրս եկան բոլորը՝ զինվորը, հոգևորականը, իշխանն ու հասարակ շինականը:
Փետրվարի 8-ին Հայ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը, որն առնչվում է մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկին, երբ հանուն քաղաքական ու հոգևոր ազատության, հանուն հավատի ու ազգային ինքնագիտակցության պահպանման չարի առաջ դուրս եկան բոլորը՝ զինվորը, հոգևորականը, իշխանն ու հասարակ շինականը: