Պատմության էջերից
Քչերին է հայտնի, որ Հին Հռոմում եղել են նաև կին գլադիատորներ: Հետաքրքիր է, որ այս ուղին նրանք իրենց ցանկությամբ էին ընտրել և ոչ հարկադրաբար, ինչպես ստրուկ մարտիկների պարագայում էր: Եվ կին մարտիկները պակաս արհեստավարժ չէին, քան նրանց տղամարդ գործընկերները:
Օրհասական պահին նրանք մահապարտների գումարտակ կազմավորեցին, Արցախ փութացին՝ ուխտելով զոհվել հայրենիքի ազատագրության համար։ «Արծիվ-մահապարտներն» իրենց նվիրումով, կամքով ու խիզախությամբ ոչ միայն ոսոխին, մահի՛ն հաղթեցին։
Այդ դժվարին, ծանր, պատմական հաղթանակի մասին է այս ժամանակագրությունը։
Ոգևորված հայ ազատագրական պայքարի ժամանակավոր դադարից և հայոց ազատամարտի նոր մարտավարությունն ընկալելով որպես նրա թուլության ու պարտության նշան՝ թշնամին ամենուրեք հարձակման էր անցել: Մատնությունների հետևանքով զոհվել էին Վասպուրականի և Տարոն-Սասունի ազատագրական պայքարի վերջին տարիների ճանաչված առաջնորդներ Վազգենը (1898 թ. հունվար), Գուրգենը (Բաղդասար Մալյան, 1899 թ. ապրիլ) և Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, 1899 թ. հոկտեմբեր): Մինչդեռ նրանց փոխարինելը նոր գործիչներով միշտ չէ, որ սահուն է եղել:
«Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով՝ չմեռնի, ինքը միայն կմնա, բայց եթե մեռնի՝ շատ պտուղ կբերի»։ Ասել է Լույսի Վարդապետը` Հիսուս:
Եվ ահա, Դուշման Վարդանի նահատակվելուց շատ տարիներ անց, հեռուստացույցով հաղորդում էր նրա մասին: Արժանավոր երգիչների ու երգահանների երգերով ուղեկցվող հաղորդում էր:
13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, որը շատ կարևոր տեղեկություններ է հաղորդում Սյունիքի վերաբերյալ, գրում է նաև նույն նահանգի Աղահեճ գավառի մասին, որն այդ ժամանակներում տրոհվել էր Քաշաթաղ և Խոժոռաբերդ գավառակների: Պատմիչի հիշատակությունից հետո բազում փորձությունների ենթարկվեց նաև Աղահեճը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը:
Արևմտյան Հայաստանում ոչ մի քայլ, ոչ մի աշխատանք չէր կարող կատարել հայ ֆիդային` ազատագրական պայքարի գործիչը, եթե հայ կինը իր կյանքի գնով հանձն չառներ անսահման զոհաբերություն և տանջանք՝ պաշտպանելու ազատագրական պայքարի նվիրյալի կյանքը:
Աննա Մայրիկն իր վեց որդիներին էլ դաստիարակել էր նախնիների սրբազան սկզբունքներով և ազգային գաղափարներով, որոնցից ամենանվիրականը հայրենիքի ազատությունն էր: 1900 թվականին՝ ամուսնու մահից հետո, Աննա Մայրիկը կարգադրել էր, որ անդրանիկ որդին` Աբրահամը, գյուղապետ դառնա, Գալուստը հեղափոխական գործերով զբաղվի, երրորդ տղան` Գևորգը, ուսուցչություն անի Ահրոնքի մեջ, իսկ երեք կրտսերները, այդ թվում` Կ. Սասունին, Պոլիս մեկնեն՝ ուսանելու: