Պատմության էջերից
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ Քարվաճառի ազատագրության օրերին արված այս նկարը, որում պատկերված ադրբեջանցի «գերյալ» տատիկը ջերմորեն փարվել է հայ ազատամարտիկին (Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակի» զինվորագրյալ անդամ Սարգիս Հացպանյանին), հիրավի մարդասիրության անզուգական դրսեւորում է: Խորհրդանշումը աստվածային այն գերագույն շնորհի, որ կոչվում է ՎԵՀԱՆՁՆՈՒԹՅՈՒՆ եւ այսօր էլ սովորեցնում է. «Մայրը, ինչ ազգից էլ լինի, ընդունակ է ծնողական ջերմ զգացումներ տածելու այն օտարի հանդեպ, ով որդիաբար ընդունեց ու պատվեց իրեն օրհասի պահին…»:
Փետրվարի 28-ին Երևանից, Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած հազարավոր մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին 29 տարի առաջ ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի իշխանությունների կողմից կազմակերպված ու ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ ու լուռ անտարբերությամբ հայազգի բնակչության նկատմամբ իրագործված կոտորածի զոհերի հիշատակը:
ԼԱՄԲՐՈՆ. բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում: Տարսոնից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ Տավրոսի լեռնաշղթայի Գուգլակ և Այդոս կիրճերը տանող լեռնահովտի կենտրոնում: Լամբրոնի անառիկ բերդը կառուցված է քարաբլրի վրա: Պահպանվել են միմյանց հաջորդող 5 մուտքերի ավերակները: Քարաբլրի հյուսիսում կառուցված միջնաբերդը բուն բերդից անջատված էր խրամով, գործածվել է շարժական կամուրջ: Լամբրոնում նշմարվում էին Սկևռա վանքի ավերակները:
1915 թ. հուլիսի վերջին Դրոն իր գլխավորած 2-րդ կամավորական զորախմբով տասնյակ հազարավոր գաղթականության հետ հասնում է Իգդիր, որտեղ բարձրացնում է կամավորական զորախմբերով Տարոն և Սասուն արշավելու հարցը: Իգդիրում Հայոց Ազգային Բյուրոյի ներկայացուցիչների ու կամավորական զորախմբերի հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունենում խորհրդակցություն, որի մասնակիցները քննարկում են ռազմաճակատում տիրող իրավիճակը, ինչպես նաև Տարոնին ու Սասունին օգնության հասնելու հարցը: