Պատմության էջերից
Բաքվի արյունալի կռիվներից հետո բռնկված ազգամիջյան ընդհարումները տարածվում են Երևանի նահանգ, Արցախ, Սյունիք, Գանձակ, Թիֆլիս և Հարավային Կովկասի հայաբնակ գրեթե բոլոր վայրերը: Ցարական իշխանությունները հաստատապես վճռել էին Անդրկովկասը վերածել ազգամիջյան կոտորածների ռազմաբեմի, իսկ Կովկասը հայ բնակչությունից մաքրելու ծրագրերով առաջնորդվող կովկասյան թուրք վերնախավը չէր կարող անմասն մնալ ու լավագույնս չօգտագործել իրեն ընձեռված կովկասահայության սպանդը կենսագործելու հրաշալի հնարավորությունը:
1815 թ. հունիսի 18-ին Վաթերլոյի նշանավոր ճակատամարտում միմյանց բախվեցին գահի վրա հարյուր օրով ինքնավերականգնված Նապոլեոն 1-ին Բոնապարտի կայսերական բանակը (72.000 մարդ և 250 թնդանոթ) և նրա դեմ պատերազմող հակաֆրանսիական 7-րդ կոալիցիայի (Անգլիա, Հոլանդիա, Պրուսիա) բանակներից երկուսը (անգլո-հոլանդական՝ 70.000 մարդ, 159 թնդանոթ և պրուսական՝ 127.000, 216 թնդանոթ):
Աղբյուր Սերոբի և նրա առաջնորդած ֆիդայիների համարձակ գործողությունները լարված վիճակ են ստեղծում Ախլաթի և Բիթլիսի շրջաններում: Թուրքական իշխանությունները բազմապատկում է ջանքերը նահանգը ֆիտայիներից արմատախիլ անելու համար:
Ներքին Շենգավիթում մի գողտրիկ պուրակ կա, որը շրջակա բնակչության հանգստի սիրված վայրերից է: Լավ եղանակին երիտասարդ մայրերն ու տատիկները սիրում են իրենց երեխաների հետ այստեղ զբոսնել, հանգստանալ:
Գարունը գալիս է ժպիտով ու լավատեսությամբ. Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք հատվածներ լրագրող Ասպրամ Ծառուկյանի գրառած հուշերից:
Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Ախլաթ (Խլաթ), պատմական Բզնունիք գավառը գտնվում է Վանա լճի հյուսիսարևմտյան ափին: Ախլաթին հյուսիսային, արևելյան ու արևմտյան կողմերում սահմանակից են Բուլանխ, Ալջավազ, Տարոն գավառները: