Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՀՐԱՇՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայրենական մեծ պատերազմի տարեգրության հերոսական էջերից է Կովկասի պաշտպանությունը, որի ժամանակ աչքի ընկան նաև հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ դիվիզիաները։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այն օրերից մեզ բաժանում է յոթ տասնամյակից էլ ավելի մի ժամանակաշրջան։ Մեծ զոհողությունների գնով էր նվաճվում հաղթանակի ամեն մի օրը: Հայտնի է, թե ինչ դեր ուներ այդ օրհասական օրերին զինվորի մարտական ոգին և անկոտրում կամքը։ Սակայն հայ զինվորին հերոսացման էր մղում ոչ միայն հայրենիքի, ծնողների, հարազատների նկատմամբ տածած սերը, այլև նրան ուղեկցող հայրենաշունչ երգը։ «Կռունկ», «Դլե յաման», «Մարտիկի երգը» և այլ հայրենասիրական երգեր հայ զինվորին տալիս էին ուժ, տոկունություն` նրան մղելով սխրանքի ու անմահության։

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության «ՏՈՒ-154» ինքնաթիռի նախկին հրամանատար Կիրով Հովհաննեսի Քուշքյանը, որ չնայած վատ առողջությանը և մեծ տարիքին, հասել էր թանգարան, որպեսզի հոր լուսանկարները և կենսագրությունը հանձնի թանգարանին:
«Իմացե՛ք, տղամարդը պետք է ուժեղ լինի, աշխատող, համառ: Մի գործ որ սկսում եք, հասցրեք մինչև վերջ, ազնիվ ու բարի եղեք, սա է կյանքի իմաստը»,- այսպես է խրատել իր որդիներին Սարդարապատի ճակատամարտի մասնակից Հովհաննես Քուշքյանը: Ուներ վեց զավակ, որոնք ամեն օր իրիկնահացի սեղանի շուրջ շարված՝ սպասում էին հորը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ՄԱՐԴ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքները, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:

Ծագումով հայ ֆրանսիացի ռազմական գործիչներին առավելապես հանդիպում ենք Նապոլեոն Բոնապարտի 1762-1821թ. բանակում: Զինվորական այդ փաղանգը գլխավորում է մարշալ Ժոաշեն Մյուրատը 1767-1815թ.: Արցախցի պատանի Հովհաննես Մուրադյանը, հոր հետ հաստատվելով Ֆրանսիայում, 1787 թվականին ծառայության է անցել ֆրանսիական բանակում, իր բացառիկ խիզախությամբ արժանացել է Բոնապարտի ուշադրությանը և դարձել նրա համհարզը: Այնուհետև՝ որպես հեծելազորի հրամանատար, մասնակցել է Նապոլեոնի վարած բոլոր պատերազմներին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԵՎ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացման պատմությունն սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ ստեղծվեցին առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները:
Հայերի սպորտային շարժումն ընդգրկել էր ամբողջ կայսրությունը, սպորտային կյանքն ընթանում էր գրեթե ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում:

ԱԶԳԸ, ՈՐ ՀԵՐՈՍ ՉՈՒՆԻ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Մի անգամ Փարիզում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդիպելով հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, մոտենում, համբուրում է նրա ճակատը և ասում.
«Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:

ՄՈՒՍԱ ԼԵՌԸ ՓԱՌՔ ՉԷ ՄԻԱՅՆ...

2015 թվականը հիշատակվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի: 2015 թվականը դյուցազնության և սրբազան խենթության տարի է նաև և Հայոց նորօրյա պատմության մեջ չի կարող հիշատակվել և արձանագրվել որպես 1915թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարի միայն, քանի որ այսօր ժողովուրդները, որոնք ապրել են ուզում, ապրելու համար հանապազօրյա հացից հետո պետք է ունենան ա՛յն փրկարար և անաչառ գործիքը, որով մեր քաջ նախնիք և պապերը չափում էին իրենց երկրի սահմանները: