Պատմության էջերից
«Նկարչությունն իմ կյանքն է, ապրելակերպը: Իմ նկարչությունն էլ ինքնակենսագրական է, բայց նախ հիշենք, որ դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի…»:
Պատմության քառուղիներում, ճակատագրի բերումով, հայ ժողովրդի զավակները սփռվել են աշխարհով մեկ եւ ամենուր աչքի ընկել իրենց աշխատասիրությամբ, խելքով, ամեն ասպարեզում, ամեն բնագավառում ջանացել են հայի անունը բարձր պահել։
Հայը հասել է նաեւ տիեզերք…
Հրադադարից մոտ 22 տարի անց՝ 2016 թ. ապրիլի 2-ից 5-ը, Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Հայկական դիրքերի վրա նետվեցին ադրբեջանական բանակի լավագույն ստորաբաժանումները ամենաժամանակակից մարտական տեխնիկայով, բայց անզոր եղան հայ զինվորների արիության դեմ:
1994 թ. հունվարյան կռիվները եւս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգևեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Անվարան կարելի է պնդել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների գործադրած հսկայական ջանքերին և ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարություններին, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված և տեխնիկապես գերազանց հագեցած բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում:
30 տարի առաջ հունվարի 26-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում ռազմական առումով անհավանական գործողություն էր:
Զորակոչը մեր ընտանիքի համար այդ տարվա, թերեւս, ամենաէական, անորոշություններով ու սպասումներով լի իրադարձությունն էր: Ավագ ու միջնեկ որդիներս արդեն ծառայել էին, բայց նրանցը մի տեսակ թեթեւ էր անցել, առանձնակի անհանգստություններ չէր առաջացրել: Կրտսերի` Կարենի պարագայում տագնապ էինք ապրում բոլորս: Միգուցե այն պատճառով, որ տան փոքրին շատ էինք սիրում ու շատ բան ներում, եւ Կարենը դա հասկանում էր:
Տիգրան Արմենի Ավագյանը ծնվել է 1991 թ. փետրվարի 11-ին, Երևանում: 1997-2001 թվականներին սովորել է Երևանի թիվ 66 միջնակարգ դպրոցում, այնուհետև նրանց ընտանիքը տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի նորաստեղծ շրջանի հարավային թևի Իշխանաձոր գյուղ: Հակարի գետի ափերին է փռված Իշխանաձորը. արևելյան կողմում Թովմասարի հարթությունն է, որտեղով ճանապարհը տանում էր Ջրական ու Հադրութ: