Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՋԱՎԱԽՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Փառքի երեք շքանշանների ասպետ Քերոբ Պետրոսի Սերոբյանը ծնվել է 1923թ. Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում: 1942թ. 19-ամյա Քերոբը, հրաժեշտ տալով հայրենի բարձրաբերձ լեռներին, ծնողներին ու զմրուխտյա դաշտերին, մեկնեց բանակ: Ծառայեց հայկական Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիայի 280-րդ սակրավորների գումարտակում: Ղրիմի ազատագրման համար մղվող մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով: Մասնակցելով բազում մարտերի և ցուցաբերելով անձնական արիություն` Քերոբը պարգևատրվել է նաև Փառքի առաջին աստիճանի շքանշանով:

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ, ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉՆԱԿ...

1991 թվական, մայիսի 20: Գորիս-Երևան ավտոբուսի ուղևորների կեսը բռնագաղթածներ էին. վշտաբեկ հադրութցի տարեց կնոջ աչքերը ողջ ճանապարհին չչորացան: Նրան դաժան ծեծի ու թալանի էին ենթարկել և քշել հարազատ տնից: Այո, ավտոբուսի կեսը բռնագաղթածներ էին Հադրութի շրջանից ու Բերդաձորից: Բոլորն էլ Երևան էին գալիս հարազատների ու բարեկամների, ծանոթների և, ով գիտե, էլի ում մոտ ապաստան խնդրելու: Գալիս էին` չհավատալով, որ ողջ են դուրս պրծել դժոխքից, հիշելով երբեմնի շեն ու լի օջախները, բերքառատ այգիները, հարազատ վայրերը:

ԱՅՍՊԵՍ Է ԿՈՓՎԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Պատերազմը ժողովրդինն էր, ու ժողովուրդը կռվում էր ե՛ւ ռազմաճակատում, ե՛ւ թիկունքում, ժողովրդի մեջ էին նրա անվանի զավակները։

Հետաքրքիր հաղորդման ենք հանդիպում «Սովետական Հայաստան» թերթի 1942թ. հունվարի 11-ի համարում. ժողովրդական նկարիչներ Մարտիրոս Սարյանը եւ Հակոբ Կոջոյանն իրենց խնայողություններից 1000-ական ռուբլի են նվիրաբերել պաշտպանության հիմնադրամին՝ կռվող մարտիկների համար գնելու տաք հագուստ։

Հայրենական մեծ պատերազմը դաժան ու անմարդկային փորձություն էր Խորհրդային Միության բոլոր ազգերի ու ազգությունների համար (համայն մարդկության համար), որի բախտորոշ ու բեկումնային բոլոր շրջափուլերին սկզբից մինչեւ վերջ իր անուրանալի, վճռական մասնակցությունն է բերել հայ ժողովուրդը՝ Մեծ Հաղթանակի գործին նվիրաբերելով իր ընտիր, հերոս զավակներին Հայաստանի, հեռու եւ մոտիկ սփյուռքի քաղաքներից ու շրջաններից: Ջավախքի ժողովուրդը պատերազմի առաջին իսկ օրից ապրում էր «Դեպի ռազմաճակատ, դեպի դիրքերն ու խրամատները» նշանաբանի թելադրանքով։ Հազարավոր կամավորներ համալրում էին բազմազգ հայրենասերների շարքերը, որոնք երբեք երդմնազանց չեղան` իրենց կյանքի գնով կռվելով ֆաշիստական զավթիչների դեմ:

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

Հայդուկները, տարվելով հարձակումով, չեն նկատում, որ այդ ընթացքում հակառակորդի մի քանի հարյուր զինվորներ հասցնում են բարձրանալ ու գրավել բերդի վերևի իրենց դիրքերը: Հայդուկները հայտնվում են շրջափակման մեջ: Խմբապետ Վաղարշակը ձիու վրա նստած շրջում է դիրքերը և ոգեշնչելով զինվորներին՝ հորդորում նրանց կռվել մինչև վերջ, սակայն ուժերը չափազանց անհավասար էին: Թուրք զինվորների` թիկունքից տեղացող կրակից հայդուկներից մի քանիսը զոհվում են, իսկ մյուսները խմբապետ Վաղարշակի հրահանգով իջնում են ներքևի դիրքերը:

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

ՀՅԴ 3-րդ Ընդհանուր Ժողովի ավարտից հետո Կայծակ Վաղարշակն անմիջապես գալիս է Կարս: Թեև Սասունում մարտական հիմնական գործողությունները դեռևս չէին ծավալվել, սակայն նա շատ լավ գիտեր իր հայրենի Տարոնում, ինչպես նաև Սասունում տիրող իրավիճակը և ձգտում էր օր առաջ մեկնել ու անհրաժեշտ օգնություն հասցնել զինակիցներին: Կարսի ՀՅԴ Ջրաբերդի կենտր. կոմիտեի համաձայնությամբ Վաղարշակը կազմակերպում է հեծյալ մարտական խումբ, որը ստանում է «Դժոխք» անվանումը: Մինչ Կարսի ընկերների համագործակցությամբ նա կհասցներ վերջնականապես կազմավորել հեծելախումբը, արդեն Սասուն մեկնելիս անհաջողության էին մատնվել Խանի, Օնիկ Նևրուզի, Աշոտ Երկաթի գլխավորած մարտախմբերը:

ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ՕՏԱՐԱԶԳԻ ՄԱՅՐԸ

Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. նոյեմբերի 6-ին, Դանիայի Սիիմ քաղաքում։ 1890-ականներին սկանդինավյան երկրներում սկիզբ առած հասարակական շարժման անդամները հանդես էին գալիս համիդյան կոտորածները դատապարտող նախաձեռնություններով։ 1900թ. Դանիայում հիմնվում է «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության դանիական մասնաճյուղը, որն օժանդակություն էր ցույց տալիս գերմանական որբանոցներում ապաստանած հայ որբերին։ Մարի Յակոբսենը ևս անդամակցում է այս կազմակերպությանը և հասնում Խարբերդ՝ որպես միսիոներուհի։ Այստեղ նա նշանակվում է փոքրիկ հիվանդանոցի կառավարչուհի, սովորում հայերեն։