Պատմության էջերից
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ չինացի մի խումբ մեծահարուստներ ԱՄՆ Դաշնային պահուստային բանկին (ԴՊԲ) երկար ժամանակով ի պահ են տալիս մեծ քանակով ոսկի: Փոխարենը ստանում են փաստաթղթեր, որոնք հաստատում են ժամկետի ամբողջ ընթացքում եկամուտ ստանալու իրենց իրավունքը և ժամկետի ավարտին ԴՊԲ` ոսկին վերադարձնելու պարտավորությունը:
Առանց պատմական խոր ուսումնասիրության անդրադառնանք Ադրբեջանի և ադրբեջանցիների ներկայիս գլխավոր հոգեբանական և գաղափարախոսական խնդրին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Հանրապետություն կոչվածը, լայն առումով, թուրքական նախագիծ էր, որը կյանքի կոչվեց 1918թ.:
«Եթե մի ամբողջ երկիր թույլ է տվել, որ իրեն կառավարի բռնապետը, ապա դրա համար չի կարելի մեղադրել միայն բռնապետին»,- 1944թ. հուլիսի 28-ին ասել է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։
Հռոմեացի պետական գործիչ, զորավար, գրող Գայոս Հուլիոս Կեսարին (մ.թ.ա. 100-44) առաջարկում են թիկնապահներով շրջապատվել։ Նա պատասխանում է.
-Ավելի լավ է մի անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան։
Խոսելով Վիետնամական պատերազմի մասին՝ ամերիկացի գեներալ Ուիլյամ Ուեստմորլանդը, որը 1964-1968թթ. եղել է Վիետնամում ամերիկյան զինված ուժերի հրամանատարը, ասել է.
-Պատերազմ զինվորականները չեն սկսում։ Պատերազմ սկսում են քաղաքական գործիչները։
Ֆրանսիական Դիրեկտորիայի անդամ Լուի Լավերիերը (1754-1824) ուզում էր քրիստոնեությունը փոխարինել «թեոֆիլանտրոպիայով» (բառացի՝ «աստվածամարդասիրությամբ»)։ Ֆրանսիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Նապոլեոնի արտաքին գործերի նախարար Շարլ Մորիս դե Թալեյրանը (1754-1838) պատասխանում է նրան.
-Դե ինչ, եթե ուզում եք նոր կրոն հիմնել, ապա փորձեք թույլ տալ, որ ձեզ խաչեն, և երրորդ օրը հարություն առեք։
Համաձայն «Արաքս» հանդեսում տպագրված «Վանի անցքերը» խորագիրը կրող հոդվածաշարի, օսմանյան իշխանությունների վրա նկատելի տպավորություն է գործել և մեծ զայրույթ պատճառել 1895 թ. աշնանը Սարայ-Բողազքյասանի կռիվներում հայերի դրսևորած հանդգնությունն ու նրանց կողմից բազմաթիվ թուրք զինվորների և քուրդ ազդեցիկ ցեղապետների գնդակահարելու իրողությունը: Հոդվածագրի հավաստմամբ` կռիվները «…մեծ սարսափ էին ձգել թե կառավարության և թե թուրք ու քուրտ խուժանի վրայ, որոնք հավատացել էին, թե արտասահմանից 5000-ից ավելի կաչախներ (ավազակներ) եկել են Վան: Վանը սուլթանի մտատանջության առարկան դարձավ»: