Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՏԵՂԻՆ Է ԱՍՎԱԾ

1946թ. փետրվարի 12-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Հ. Տրումենի հետ հանդիպումից հետո Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլը լրագրողներին հայտարարեց՝ «Առանց մեկնաբանությունների» («No comment»), և պարզաբանեց, որ այդ արտահայտությունն ընդօրինակել է իր խորհրդական, ամերիկացի դիվանագետ Սամներ Ուելսից (1892-1961)։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ԽՈՒՄԲԸ ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ԵՎ ԴԵՐԻԿԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ

Քրդերն այդ ժամանակ մոսին հրացանին դեռևս ծանոթ չէին, և այդ պատճառով նրա հեռահարությունը, ֆիդայիների անվրեպ հարվածները կաշկանդել են նրանց գործողությունները ու զարմանք և վախ հարուցել:
Աշնանային ցրտաշունչ օրերն էին, տեղացող առատ ձյունը, ցուրտն ու քամին մեծապես դժվարացնում էին թուրք կանոնավոր զորաջոկատների և քուրդ հրոսակախմբերի օղակներում մարտնչող հայդուկների ազատ տեղաշարժերը: Երկու օր թուրք-քրդերի բազմաթիվ գրոհները խափանելուց հետո, մարտախումբը զոհ տալով 6 մարտիկների, կռվի երկրորդ օրվա ուշ երեկոյան անկասելի հարվածով դուրս է գալիս շրջափակումից:

ԱՐՔԱՅԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ

Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդ Եվպատորը (Մեծ) գահ է բարձրանում 11 տարեկանում։ Նրա մայրը մի քանի անգամ փորձում է սպանել որդուն, ու վերջինս ստիպված փախչում է լեռները, զբաղվում որսորդությամբ, իսկ հետո գալիս քաղաք ու ծպտվելով ծառայության է անցնում քարավանատերերի մոտ։ 14 տարեկանում Միհրդատ Եվպատորը տիրապետում էր 22 (!) լեզուների և քարավանի հետ ոտքի տակ էր տվել համարյա ամբողջ Փոքր Ասիան։

Հռոմեացի պատմիչ Տիտա Լիվիոսը գրում է, որ Հաննիբալը երկիրը թալանելիս հրամայում է ձեռք չտալ հռոմեացի զորավար Ֆաբիոսի կալվածքը։ Հռոմեացիները մտածում են, որ Ֆաբիոսն ինչ-որ գաղտնի ծառայություն է մատուցել Հաննիբալին, և նրա հեղինակությունն ընկնում է։ Զորավարին մեղադրում են վախկոտության համար, ապա հետ են կանչում Հռոմ՝ «զոհաբերության մասնակցելու» պատրվակով։

ԻՆՉՊԵՍ ՀԱՆՆԻԲԱԼԸ «ՀԵՏ ՍՏԱՑԱՎ» ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ

Կարթագենցի զորավար Հաննիբալը (մ.թ.ա. 246-183) իմանում է, որ իր զինվորներից ոմանք անցել են թշնամու (հռոմեացիների) կողմը։ Զորավարը գիտեր նաև, որ իր զորքի մեջ թշնամու լրտեսներ կան։ Ուստի լուր է տարածում, թե իբր դավաճանները գործել են իր հրամանի համաձայն և իրականում գնացել են թշնամու ծրագրերն ու մտադրությունները պարզելու։ Հռոմեացիներն իրենց լրտեսներից տեղեկանում են այս մասին և կարթագենցի դավաճանների ձեռքերը կտրելով՝ նրանց վերադարձնում են Հաննիբալին։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ԽՈՒՄԲԸ ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ԵՎ ԴԵՐԻԿԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ

Այս օրերին լրանում է հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, հայդուկապետ Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծննդյան 145-ամյակը: Մեծ հայորդու հայրենանվեր կյանքը հիրավի իրական լեգենդ է ու ռազմահայրենասիրական դաստիարակության վառ օրինակ և արժանի է հատուկ ուսումնասիրության: Այդ նպատակով մենք հրատարակության ենք պատրաստել աշխատություն, որտեղ հայ պատմագիտության մեջ առաջին անգամ համակողմանիորեն և ամբողջությամբ ներկայացրել ենք Դումանի գործունեությունը: Այն սպասում է իր հրատարակչին: Սույն հոդվածով ներկայացնում ենք ընդամենը մի դրվագ նրա սխրանքներով լի մարտական կենսագրությունից:

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԳԵՐԻ

Ավստրիացի հայտնի գիտնական Կոնրադ Լորենցը (1903-1989) էթոլոգիայի՝ կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտության հիմնադիրներից է։ Ծնվել է հայտնի բժշկի ընտանիքում։ Ստացել է հիմնավոր կրթություն։ Բացի Վիեննայի համալսարանի կենդանաբանական ֆակուլտետից, ավարտել է նաև փիլիսոփայության և բժշկության ֆակուլտետները։ Նրա գիտական գործունեությունն արժանացել է համաշխարհային ճանաչման։ Աշխատելով որպես Զեևիզենի (Գերմանիա) համեմատական ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն՝ Լորենցն ընտրվել է ամերիկյան և դանիական թռչնաբանական ընկերությունների, Հնդկաստանի կենդանաբանական ակադեմիայի, Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։