Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

Բժշկության արհեստով զբաղվող մարդկանց մասին առաջին անգամ հիշվում է բաբելոնյան ձեռագրերում (մ.թ.ա 18-րդ դար) և հին եգիպտական պապիրուսներում (մ.թ.ա. 17-րդ դար)։ Այդ ժամանակներում բժշկությունը սահմանափակվում էր արյունառությամբ և ստամոքսի լվացումներով։ Բայց կան նաև տվյալներ վիրաբուժական միջամտության մասին։

ԹՈՂՆԵ՛Լ ԵՐԳԵԼԸ

2012-13թթ. աշնանային-ձմեռային շրջանում թոքաբորբային և շնչառական սուր վարակիչ հիվանդությունների դիմակայման ու կանխարգելման նպատակներով Ռուսաստանի կենտրոնական զինվորական օկրուգի հրամանատարությունն արգելել է զինծառայողներին շարային երգի կատարումը 5 աստիճան C-ից ցածր սառնամանիքի դեպքում։ Նշենք, որ ռուսական ԶՈՒ-ում առաջ նման քայլի էին դիմում -20 աստիճան սառնամանիքի դեպքում։ Պրոֆիլակտիկ նպատակներով նաև նախատեսվել է սննդային օրաբաժնում ներառել սոխ և սխտոր։

ՎՆԱՍՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

Ներկայումս բժշկությունն այնքան է զարգացել, որ շատ օրգաններ կարողանում է փոխարինել։ Հիմնականում խոսքը վերաբերում է արհեստական մասերին կամ պրոթեզներին։ Ամենաառաջին պրոթեզը հավանաբար կարելի է համարել կտրված մասը լրացնող փայտե ոտքը։ Վերջույթների մեխանիկական ամենահաջող առաջին պրոթեզները ի հայտ են եկել դեռևս 16-րդ դարում ֆրանսիացի վիրաբույժ Ա. Պարեի (1509-1590թթ.) կողմից։ Նա կիրառում էր բռնակներ ու ատամանիվներ, որպեսզի շարժական պրոթեզներ ստանար։

ՕՁԸ՝ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Բոլորին հայտնի է բժշկական տարբերանշանը։ Այս տարբերանշանը հասկանալու համար հիշենք հելլենական դիցաբանությունը։ Հին հույների բժշկության աստվածը Ասկլեպիոսն էր (հռոմեացիները նրան անվանեցին Էսկուլապ)՝ Ապոլոնի որդին։ Նրան դաստիարակել էր իմաստուն կենտավրոս (մարդաձի) Քիրոնը, որը Ասկլեպիոսին սովորեցրեց բույսերի առողջարար հատկությունները։ Ասկլեպիոսի տաճարներում միշտ պահում էին օձեր, որոնք մշտապես նորացման և կենսուժի խորհրդանիշ էին. չէ՞ որ դրանք ամեն տարի փոխում են մաշկը։

Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են 17-րդ դարի առաջին տասնամյակներում։ Վիրջինիա նահանգի գաղթականության ցուցակում հիշատակվում է (1618) առաջին հայի անունը՝ Ջոն Մարտին (Martin the Armenian)՝ Հովհաննես Մարտիկյան։ Վերջինս զինվորական է եղել։ Կա նաև ենթադրություն, որ նրան Ամերիկա է հրավիրել մի ամերիկացի` ծխախոտագործությունը զարգացնելու նպատակով։

ԱՅՍՏԵՂԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՈՒՌ ԳԵՏ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՍԸ ԿԻԼՈՄԵՏՐ Է

Գուցե փոքր-ինչ անսովոր վերնագիր է ընտրված, սակայն, կարծում ենք, որ նյութն ամբողջովին ընթերցելուց հետո ամեն ինչ ավելի կհստականա։ Փորձենք թափանցել պատմության ծալքերի մեջ և քերթողների մեզ ավանդածով ու մեր իմացությամբ ձեզ ու այս հողի վրա կանգնած մարդուն ցույց տալ այս հողի շատ կարևոր ու պատմական լինելը, որ հնուց հայտնի է «Կողմանք Արևելից» անվամբ։ Մասնավորապես, երբ խոսվել է պատմական Հայաստանի ժամանակներում այս տարածքի խիստ կարևորության մասին, մասնագետները և ոչ մասնագետները բավարարվել են, ասելով, որ Կոթի գյուղը շատ հին բնակավայր է, գոյություն ունի անհիշելի ժամանակներից։

ԻՆՉՊԵՍ ՆԵՅԼՈՆԸ «ՄԵԿՆԵՑ» ՌԱԶՄԱՃԱԿԱՏ

75 տարի առաջ՝ 1937թ. փետրվարին, ամերիկացի հայտնի քիմիկոս Ու. Կարոզերսը ստացավ աշխարհում առաջին սինթետիկ մանրաթելի՝ նեյլոնի պատրաստման արտոնագիրը։ Նա նեյլոնն ստեղծեց պատահաբար, ԱՄՆ-ի «Դյուպոն» քիմիական միավորման սինթետիկ կաուչուկ ստանալու պատվերի կատարման ժամանակ։ Մանրաթելի անունը ևս ծնվեց պատահաբար։ Ստանալով վաճառքի բերված նեյլոնային գուլպաների առաջին խմբաքանակը՝ խանութի գործակատարները դրանց փաթեթի վրա հապավումով կարդացին Նյու Յորք-Լոնդոն (Նյու-Լոն) ու կարծեցին, թե հենց դա է ապրանքի անվանումը։ Պարզ ասած՝ նեյլոնի ստեղծման վրա միաժամանակ աշխատում էին և՛ Նյու Յորքում, և՛ Լոնդոնում։ Անվան մեջ միավորվել էին այդ երկու քաղաքների սկզբնատառերը։ Այսպես ծնվեց «նեյլոնը»՝ 20-րդ դարի նշանակալից գյուտերից մեկը։