Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Վերջին մի քանի տարիներին տասնյակ հոդվածներ են հայտնվել Միացյալ Նահանգների, Իսրայելի և Եվրոպայի թերթերում`շռայլորեն փառաբանելով Ադրբեջանին և խստորեն քննադատելով Հայաստանին: Այս հոդվածների մեծ մասը գրել են ոչ ադրբեջանցիները և առատաձեռնորեն վարձատրվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

ԹԵՀՐԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստվում է է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Իրանի բարձր ղեկավարությունը հավանություն է տվել մեր երկրի հետ սահմանին տնտեսական ազատ գոտի ստեղծելու ծրագրին, ըստ որի` Հայաստանի հետ համատեղ կօգտագործվի Նորդուզ-Մեղրի անցակետը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՁԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՏՊԱՎՈՐԻՉ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ» ՑԱՆԿԸ

Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերություններից մեկը Tool Shed խումբն է: Այս շաբաթ կցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբի` Ադրբեջանի հյուպատոսության համար կազմակերպած տպավորիչ միջոցառումներից: Խումբը մեծ օգուտ է քաղում այդ գործարքից՝ ամսական վճարելով ընդամենը 9 հազար դոլար ադրբեջանամետ բոլոր աշխատանքների համար:

ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՆԴԵՄԸ…

Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի` մինչեւ 2021թ. Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 մլն դոլար՝ թուրքական ռազմարդյունաբերական արտադրանք ձեռք բերելու համար: Ուկրաինացի զինվորականները հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում:

ԱԼԻԵՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԵՐԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԶԵՆՔ ԱՌԱՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Անցյալ շաբաթ գրել էինք բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված աղմկահարույց բացահայտումների մասին: Նա գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով եւ զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:

ԱՄՆ-Ը ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՆՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ…

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՊԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԵՋ

Ադրբեջանական լրատվամիջոցները նախանձելի համառությամբ փորձում են ցուցադրել թյուրքալեզու ժողովուրդների միջև համերաշխության և փոխըմբռնման ոգին եւ դրան զուգահեռ` ապատեղեկատվությամբ լարել հարաբերությունները Հայաստանի և ՀԱՊԿ թյուրքալեզու երկրների միջև: Ապատեղեկատվության տարածման գործում նրանք չեն խորշում օգտվել անգամ բնավ ճանաչում չունեցող կայքերից ու սոցցանցերից: