Տարածաշրջան
Ամբողջ աշխարհն արդեն տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի մասին, և անգամ մինչ երեկ լռություն պահպանողները ևս չեն խուսափում խոսել ճշմարտությունից: Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները խիստ զեկույցներ են հրապարակում Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին, միջազգային հարթակներից դժվար հարցեր են տրվում Ադրբեջանի կառավարությանը, և հայտարարվում է, որ զիջումների ժամանակաշրջանն արդեն ավարտվել է:
Սեպտեմբերի 4-ից 5-ը Մեծ Բրիտանիայի Կարդիֆ քաղաքում ընթացավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների 65-րդ վեհաժողովը, որը, թեև, նախաձեռնել էին Աֆղանստանից զորքերի դուրսբերման, ինչպես նաև իրաքյան, սիրիական և լիբիական հարցերի քննարկման նպատակով, բայց ուկրաինական ճգնաժամի պայմաններում այլ բովանդակություն ստացավ: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում չհրավիրեցին ՌԴ ներկայացուցչին այն դեպքում, երբ քննարկվող հարցերի մեծ մասը կապված էր հենց Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Ուելսյան վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնին AJR 32 բանաձևը նահանգի Սենատի ընդունելուց հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»:
Ադրբեջանական լրատվամիջոցների ավանդական «ձգտումը»՝ համաշխարհային հանրությանը հասցնելու ալիևյան ագիտպրոպի մասին ողջ «ճշմարտությունը», մեղմ ասած, նոր փաստ չէ ու առանձնապես երբևէ չի փայլել իր որակով։
Անցած շաբաթ պաշտոնական այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ, քննարկվեց երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ:
Ուկրաինայում չդադարող իրադարձությունների համապատկերում հետխորհրդային տարածքում սրվել է ևս մեկ հակամարտություն: Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդիրը վերջին շաբաթներին խիստ շիկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սոչիում կայացած երեք երկրների առաջնորդների հանդիպումն օգնեց իջեցնել լարվածության աստիճանը, սակայն Լեռնային Ղարաբաղի շուրջ կողմերի դիրքորոշման մեջ արմատական փոփոխությունների չհանգեցրեց: