Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԵԳԻՊՏՈՍԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եգիպոսի բարձրագույն զինվորական խորհուրդը, որը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, հայտարարել է, որ պատրաստ է երկրի նախագահի`մայիսի 24-ին կայանալիք ընտրությունների հաջորդ օրը հանձնել իշխանությունը, եթե միայն ընտրվի օրինական նախագահ: Այս մասին հատարարել է Բարձրագույն զինվորական խորհրդի անդամ, բանակի գլխավոր շտաբի պետ Սամի Անանը, ի պատասխան Կահիրեի կենտրոնում վերսկսված զանգվածային հուզումների մասնակիցների պահանջների:

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԱՍՆԱՏՈՒՄԻՑ

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի նոր գիրքը նվիրված է ուշագրավ թեմայի` Թուրքիայի հասարակության տարբեր շերտերում երկրի մասնատման վախին ու դրա հոգեբանական դրսևորումներին: Երևույթն ունի երկու ակունք. առաջինը ներքաղաքական է` պայմանավորված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են քրդականը, աշխարհիկություն-իսլամ հակադրությունը, ինքնության ճգնաժամը, իսկ երկրորդն արտաքին-քաղաքական է և առնչվում է Թուրքիայի նկատմամբ գերտերությունների քաղաքականությանը, որը Թուրքիայում ընկալվում է որպես իրենց պետականությանը ուղղված դավադրություն:

«ՄԵԾ ՈՒԹՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

«Մեծ ությակի» անդամ երկրները համակարծիք են, որ իրանական միջուկային հիմնախնդիրը պետք Է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին ասված Է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է ապրիլի 12-ին Վաշինգտոնում կայացած նախարարական հանդիպման արդյունքների հիման վրա:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Աֆղանստանից թմրանյութերի հոսքը ՀԱՊԿ-ի երկրներ անկայունություն Է ստեղծում տարածաշրջանում՝ «սնելով» ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը: Այդ մասին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ-ի թմրանյութերի շրջանառության վերահսկողության համերկրային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

ԻՐԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Իրանը ապրիլի 14-ին Թուրքիայում ծրագրված բանակցութուններում հանդես կգա իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման մի շարք նոր նախաձեռնություններով: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնել Է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:

ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում (Գանձակ) անօրինական զինված խմբավորումների եւ իրավապահ մարմինների անդամների միջեւ զինված ընդհարում է տեղի ունեցել, որի հետեւանքով երկու կողմից էլ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փոխհրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի «Մասխարա» կոչված պուրակում: Գյանջայի ոստիկանությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել անօրինական զինված խմբավորումը վերացնելու օպերատիվ գործողությունների շրջանակում:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ Ադրբեջանում պաշտպանությանն ուղղված ծախսերին հատկացվող գումարների ավելացմանը զուգահեռ շատանում է զինծառայողների մահերի թիվը:
Սումերենլին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ 2012 թ-ի առաջին երեք ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն արդեն 19 զինծառայողի կորուստ են ունեցել: