Տարածաշրջան
Աստվածաշնչում մի տարօրինակ պատմություն կա ղևտացու և իր հարճի մասին: Մի անգամ նրանք հյուրընկալվում են Իսրայելի տասներկու ցեղերից մեկին՝ Բենիամինի ցեղին պատկանող Գաբաա բնակավայրում ապրող մի ծերունու տանը: Գաբաայի անօրեն բնակիչները գալիս են, բռնաբարում ու սպանում հարճին: Ղևտացին հրավիրում է Իսրայելի բոլոր ցեղերի հավաք, որպեսզի նրանք դատ անեն: Հավաքվածները Բենիամինի ցեղից պահանջում են իրենց հանձնել Գաբաայի անօրեն մարդկանց՝ պատժելու համար, բայց սրանք հրաժարվում են, և պատերազմ է սկսվում Իսրայելի ցեղերի միջև՝ տասնմեկ ցեղ ընդդեմ մեկի:
Դամասկոսի կենտրոնական շրջաններից առավել ուժեղ պահպանվող ալ-Մեզեում, որտեղ տեղակայված է Սիրիայի անվտանգության ծառայության մի քանի օբյեկտ, ինչպես նաև զինվորական օդանավակայան, մարտի լույս 19-ի գիշերը դաժան մարտեր են սկսվել Բաշար Ասադին հավատարիմ կառավարական զորքերի և «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումների միջև:
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի փորձագետների խումբը, որը կազմավորվել է Քոֆի Անանի նախաձեռնությամբ, ժամանել է Դամասկոս` երկրի ղեկավարության հետ բանակցելու Սիրիա միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ:
Իսկ Միջազգային Կարմիր խաչի ղեկավար Յակոբ Կելլենբերգերը ժամանել է Մոսկվա` ՌԴ ղեկավարությանը համոզելու ճնշում գործադրել Դամասկոսի վրա, որպեսզի վերջինս ապահովի երկրի բնակչությանը մարդասիրական օգնության անարգել բաշխումը:
Հալեպի հայաշատ Սուլթանիե բնակելի թաղամասում պայթուցիկ նյութով լի մեքենայի պայթյունն առնվազն զոհի, այդ թվում մեկ հայուհու ու 30 վիրավորի պատճառ է դարձել: Վերջիններիս թվում, ըստ տեղեկությունների, նույնպես հայեր կան: Սա Սիրիայում զինված հակամարտության սկզբից ի վեր առաջին խոշոր ահաբեկչությունն էր Հալեպում:
Եվս երկու զոհի պատճառ է դարձել Դամասկոսից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պաղեստինցի փախստականների ամենամեծ`պաշտոնական տվյալներով կես միլիոն բնակչություն ունեցող Յարմուկ ճամբարում իրականացված պայթյունը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում շուրջ 1.000 սիրիացի՝ հիմնականում Իդլիբից, Էլ-Բարայից և Թուրքիային սահմանակից լեռնային Ջեբել ազ-Զավիայից ու մերձակայքից, որտեղ դեռ շարունակվում են մարտական գործողությունները, ապաստան է գտել Թուրքիայի տարածքում: Փախստականների հոսքն օրեցօր մեծանում է և արդեն հասել է 14.000-ի:
Համաձայն ռուսական լրատվամիջոցների պնդումների, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին խնդրել է Իրանի ղեկավարությանը տեղեկացնել, որ եթե Թեհրանը միջազգային վեց միջնորդների հետ ապրիլ ամսվա ընթացքոմ չսկսի իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները, ապա մինչև տարեվերջ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կդիմեն խնդրի լուծման ուժային տարբերակի: Ամերիկյան կողմի պնդմամբ, սա պատերազմից խուսափելու Իրանի վերջին հնարավորությունն է:
Նրանք մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու և Բաքվում Միացյալ Նահանգների, Իսրայելի ու արևմտյան մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներ նախապատրաստելու համար: Համաձայն մեղադրական նյութերի, այս անձանց Իրանի հատուկ ծառայությունները հավաքագրել են դեռ 1999 թվականին, որոնք հատուկ ուսուցում են անցել Իրանում և այնտեղից պարբերաբար ստացել անհրաժեշտ հրահանգներ: Ձերբակալվելիս նրանց մոտ հայտնաբերվել է զենք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ՝ լրտեսական սարքավորումներ: