Տարածաշրջան
Իրանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի սահմանած ֆինանսական պատժամիջոցների դեմ բողոքող ցուցարարների բազմությունը` հիմնականում ուսանողներ, երեկ կեսօրին գրավել ու բառացիորեն ավերել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկու շենքերը, կոտրել պատուհաններն ու գույքը, փողոց նետել դիվանագիտական գրագրությունը, տիրացել է գաղտնի փաստաթղթերի և պատանդ վերցրել դեսպանատան վեց աշխատակցի, ինչպես նաեւ այրել է Բրիտանիայի դրոշն ու փոխարենը շենքի վրա ամրացրել Իրանի պետական դրոշը:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ թեև Անկարան շահագրգռված չէ Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի հետագա սրմամբ, սակայն այդ երկրում կատարվող իրադարձությունները գնալով սահմանափակում են դիվանագիտական մանևրների հնարավորությունը: Դավութօղլուն նաև միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայի իրավիճակին միջամտելու խնդրում անվճռականության և ծայրահեղ դանդաղկոտության համար:
Սիրիայում հայերը ապրել են դեռևս հնագույն ժամանակներից: 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո տարածաշրջանում հայտնվել են ևս մի քանի հայկական համայնքներ, որոնք ապրում էին սիրիական եւ հույն ուղղափառ քրիստոնյաների հետ համատեղ։ Իրենց հերթին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները սկսեցին ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի քրիստոնյաների հոգևոր կյանքում։
Հայերի բազմաթիվ խմբեր գաղթեցին Սիրիա` խուսափելով պարսիկների և օսմանցիների հետապնդումներից։ Մասնավորապես կարևոր դեր խաղացին նրանք Անտիոքում: Շատերը տեղափոխվեցին այնտեղ թուրքերի կողմից հայկական Կիլիկիայի զավթվելուց հետո։
Գաղտնիք չէ, որ 1994թ. ի վեր Ադրբեջանը սպառազինվում է մեծ տեմպերով: Փորձենք հասկանալ, թե իրականում ինչքա՞ն գումար է ծախսել մեր թշնամին և ի՞նչ է ձեռք բերել: Մինչև 2004-2005թթ. Ադրբեջանը սպառազինությունների ձեռքբերման համար տարեկան ծախսում էր մինչև 300 մլն դոլար: Հաշվարկը կատարվել է տվյալ թվականների տարեկան ռազմական բյուջեի և զենքերի ձեռքբերման ծավալների զուգորդմամբ: Այսինքն` հրադադարի հաստատումից մինչև նշված ժամանակահատվածը ծախսվել է մոտ 3 մլրդ դոլար: 2005-2006թթ. սկսած` այս ոլորտում ամեն տարի ծախսվում կամ ցուցադրվում է մոտ 1 մլրդ դոլար, թվերը, ի դեպ, գնալով ավելանում են: Այսինքն` նախորդ 3 մլրդ-ին հարկավոր է ավելացնել մոտավորապես 5-7 մլրդ դոլար:
Զորախաղերին մասնակցում է 50.000 զինծառայող` հիմնականում երկրի հարավային Բուշեր գավառում տեղակայված բանակային ստորաբաժանումներ, ինչպես նաև ժողովրդական աշխարհազորի ջոկատներ: Զորախաղերն անց են կացվում «Իրանական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարի այն հայտարարության շրջագծում, թե «Իրանի վրա հարձակման դեպքում իսլամի թշնամիները կհայտնվեն պատմության աղբանոցում»:
Հոմս-Պալմիրա ավտոճանապարհին միկրոավտոբուսի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով սպանվել են 6 զինվորական օդաչու և տեխնիկական անձնակազմի չորս զինծառայող: Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ահաբեկչական այդ գործողությունը վկայում է խռովարարների իրական նպատակի` երկրի զինված ուժերը թուլացնելու մասին, և որ հարձակումն իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնակցությամբ ու ծառայում է Սիրիայի թշնամի պետությունների, առաջին հերթին՝ Իսրայելի շահերին: