Հոգևոր-մշակութային
Աշխարհում բազմաթիվ հուշարձաններ, հուշահամալիրներ կան պատերազմական թեմատիկայով: Ամենատպավորիչը, ամենաազդեցիկն ու հուզականը թերևս պատերազմի երեխաներին պատկերող քանդակներն են: Երեխաները աշխարհում տեղի ունեցող ամեն մի անարդարության և հատկապես պատերազմների առաջին տուժողներն են, զոհերը:
ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը:
…Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը-նրա պատմությունը: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ… Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում…
Օ՛, տղե՛րք, որ ելաք ալիքին՝
Տարիներ, դարեր սանձելու,
Տղե՛րք, կանգնեցիք Գալիքին`
Կապելով մեր ձեռքերն իրարու…
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ մայիսի 18-ին Ռիգայի գետտոյի եւ Հոլոքոստի թանգարանի տարածքում բացվել է մշտական գործող թանգարանային ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով:
Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց… Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր: Գիտցի՜ր այսուհետև, թե` դու ինքդ ես միայն քեզ օգնական: