Հոգևոր-մշակութային
Սկսենք նրանից, որ ես չկամ, զոհվել եմ… Իրականում ինձ համար դա սովորական մահ էր, հերոսություն չէր, այն էր, ինչ ես պարտավոր էի անել ու արեցի իմ հայրենիքի համար: Ընկերներս ասում են՝ հերոսի մահով է զոհվել, ամեն առիթի էլ խմում են կենացս, հազար անգամ հիշում են ինձ, մեր լավ ու վատ օրերը, ու բոլորով միասին ծիծաղում են մեր հիմարությունների վրա:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրեց երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով: Նա հայտնվեց լավագույն տասնյակում և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Love Wave երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերինը՝ Իվետա Մուկուչյանը և Ստեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները:
ՀԱՅՐԻԿՍ ԿՌԻՎ ԳՆԱՑ…
Երեւանի Աբովյան փողոցով քայլելիս անցորդների ուշադրությունը իսկույն գրավում են Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահի պատուհանները: Դրանց ողջ երկայնքով այս օրերին փակցված զինվորների պատկերները մեր երեխաների ստեղծագործություններն են: Սահմանին տիրող իրավիճակին իրենց վճիտ հայացքով «հետեւում» են նաեւ մեր երկրի փոքրիկ բնակիչները՝ կերպավորելով ու թղթին հանձնելով բոլորիս խաղաղ կյանքի պաշտպաններին՝ քաջարի զինվորներին:
Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,
իմ աչքերը հիմա պիտի պատռեմ, ահա՛,
խարանվածի նման որքա՞ն դեռ պիտ տանջվեմ
հողն իմ ունենալու, չունենալու համար:
Հոգիս ափեափ լցված է հպարտությամբ, ցավով, ցասումով, ցնծությամբ, ու մեղեդին ինքն իրեն է ծավալվում: Բառերն ինքնաբերաբար են ծնվում: Թող ինձ ներեն 18-20 տարեկան մեր հերոս զինվորները, բայց ես մտածում էի, որ վտանգի դեպքում էլի մենք ենք կանգնելու թշնամու առաջ` հին գվարդիականներս: Բայց… մեր հին, ազնիվ արյունը խոսեց: Էդ ինչ արծիվներ են սահմանին, ինչ գեղեցիկ սերունդ է` մեկը մյուսից հզոր, քաջ, պատվախնդիր, ազատ… Ես հիշում եմ մեզ Արցախյան պատերազմի ժամանակ ու չեմ կարող չխոստովանել, որ երիտասարդ սերունդը` այսօրվա զորքը, շատ ավելի հմուտ է, կազմակերպված:
ՀՀ Նկարիչների միությունում մայիսյան հաղթական օրերին պարբերաբար կազմակերպվում է պատերազմի թոհուբոհն անցած նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Նկարները գույների լեզվով պատմում են պատերազմի, հաղթանակի և խաղաղության մասին: Տարբեր պատկերներ են, սակայն բոլոր կտավներում կա մի ընդհանուր գաղափար` բողոք պատերազմի դեմ: