Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՆԻՇՈՒՄ

Արտանիշ թերակղզին Սևանա լճի արևելյան կողմում է՝ առանձնացված Արեգունի լեռներից։ Այս թերակղզում 2015 թվականին բացահայտվել է մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսին բնորոշ վաղբրոնզեդարյան բնակատեղի:

ԹԱՂԱՎԱՐԴ

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի անունը շատերն իմացան 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղի մի հատվածը՝ Վերին (Բուն) Թաղավարդը, հայտնվեց Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ Ներքին Թաղավարդը (Կալեր)՝ հայկական ուժերի։

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ

Վարպետ Ռուբենը երկար տարիներ տաքսի էր վարում: Ինչպես ինքն է ասում՝ ինչ ինձ հիշում եմ, մեքենայի ղեկին եմ: Նա մեծ սիրով ու ջանասիրաբար էր իր գործն անում: Նրա մեքենան միշտ մաքուր էր, ներսը՝ կոկիկ: Ծանոթ-անծանոթ զանգահարում և ցանկություն էին հայտնում, որ հենց վարպետ Ռուբենն իրենց սպասարկի:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օրերս օրհնությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի, Երևանի կայազորի ավագ գնդերեց արժանապատիվ Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ պատարագ մատուցեց Խաղաղապահ բրիգադում ու ռազմական ոստիկանությունում:

ԽԱՆՁԱՁՈՐ

Խանձաձորը Հադրութի շրջանի գեղեցկաշուք գյուղերից մեկն է՝ շրջկենտրոնից 52 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 124 կմ հեռավորության վրա։ Խանձաձոր համայնքի մեջ էր ընդգրկված նաև Հայկավան գյուղը։

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՎԱՐԴԱՎԱՌ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը, ինչպես ժողովուրդն է ասում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Հունիսի 28-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «ՀԱՅԱՍՏԱՆ. սիրո պատմություն» ֆիլմի պրեմիերան։ Կինոթատրոնի առջև փռված կարմիր գորգին ֆիլմի հեղինակը՝ ամերիկացի ռազմական լրագրող Չաք Հոլթոնն ու իր ընտանիքն էր, ֆիլմի կայացմանն այս կամ այն կերպ մասնակցություն ունեցած անձինք։