Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ»

Լույս է տեսել Անուշ Ամիրբեկյանի՝ ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման գործողությանը նվիրված «Ամեն ինչ այսպես է եղել» գիրքը: «Հեղինակի կողմից» խոսքում նշված է, որ գիրքը նպատակ ունի նաև ներկայացնելու Արցախյան պատերազմի սկզբնական շրջանի՝ Մարտակերտի, Հադրութի շրջանների և այլ ինքնապաշտպանական մարտեր։ Հակիրճ պատմական ակնարկը մեզ նախ ծանոթացնում է գյուղի անցյալին. Տողը XVI դ. վերջերին եղել է ավան, Դիզակի մելիքության կենտրոնը, XVII դ.՝ բերդաքաղաք։

ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որը քննարկեց Հայ եկեղեցում սրբադասման կանոնի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացի հետ առնչվող հարցեր: Այս կապակցությամբ թերթին պարզաբանումներ տվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԻՐԱՆԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ

Իրանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ենք: Թուրքիան ոչ միայն շարունակում է ցեղասպանության փաստը չընդունելու, մերժելու քաղաքականությունը, այլեւ ամեն հնարավորություն օգտագործում է հակահայ քարոզչության եւ քաղաքական-պետական սադրանքների համար:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել են ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԵԾԱՆՔԸ

Նրան ճանաչում են որպես հանրահայտ` «Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի մոտ», «Հուզված ծովը վերջալույսին», «Լուսնի ցոլքը ծովի վրա», «Մատուռ ծովափին», «Սորենտոյի ափին», «Ձմեռը Կովկասում», «Ալիքը», «Սարակինաների աշտարակը», «Նավաբեկության մնացորդները», «Ոսկեզօծ ծովը», «Ամպրոպը» և այլ ծովանկարների և բնանկարների հեղինակի:

ՕՐԻՆԱԿԱՆ  ԿԻՆԸ

Հնդկական փոքրիկ քաղաքում տեղակայված զորագնդում Հենրի Ռամսեյ անունով մի երիտասարդ սպա կար։ Նա չափազանց հաճելի տղա էր՝ առանց աղվամազի ու կանացի կազմվածքով։ Զորագնդում սպաների հետ հաշտ ու համերաշխ ապրելու համար պետք էր կա՛մ լավ բանջո նվագել ու սիրտն ուզածի չափ ձիարշավել, կա՛մ էլ երգել ու խաղալ։ Սակայն տղայի ձեռքից առանձնապես բան չէր գալիս։ Նա տանել չէր կարողանում թղթախաղը, խաղալիս պատռում էր բիլիարդի սեղանի մահուդը, բաղաձայն երգում էր, չափից շատ հետեւում էր իր արտաքինին եւ նամակներ գրում տուն՝ մայրիկին ու քույրերին։ Այս հինգից չորսը գնդի սպաների սրտովը չէին, եւ նրանք փորձում էին նրան «ճիշտ» ուղու վրա կանգնեցնել։