Հոգևոր-մշակութային
Գրող, փիլիսոփա, մշակութաբան, էթնո-քաղաքագետ, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանի հետ հանդիպել ենք Կասկադում, առիթը նրա՝ գեղարվեստական ափսեների հավաքածուի ցուցադրությունն էր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Սակայն մտավորականի հետ մեր զրույցը շատ երկարեց… Մեր կյանքից խոսեցինք, ցավից, մեր վաղվա օրից, ուրախություններից ու ազգային բարդույթներից… Մի խոսքով, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ արվեստն ինքը կյանքն է…
Սերգեյ Վարդանյանը զբաղվում է տարբեր երկրներում ապրող համշենցի հայերի հարցերով: Նա կամովին ուսել է հայրենասերի այդ խաչն ու ահա երեսունհինգ տարի համառ ու տքնաջան առաջ է գնում:
Աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնում: Մի շարք գրքերի և բանահյուսական ժողովածուների հեղինակ է: Նա իր գիտական, մշակութային և հասարակական գործունեության համար արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՌԴ հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության «Աշխարհի հետ մեր ինքնությամբ, Հայաստանը համայն հայության հայրենիքն է» թեմայով մրցույթի «Պարբերական մամուլ» անվանակարգի բարձրագույն մրցանակին, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին, սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալին…
Ձեռքս քսեցի խուզած գլխիս. մարմնովս սարսուռ անցավ։ Պատուհանից նայեցի նախասրահին ու սկսեցի ավելի հարմար պատրվակ փնտրել։ Նախասրահի բազրիքների սպիտակ ներկը տեղ-տեղ թափվել էր, իսկ պատուհանագոգին դրված խորդենին` դեղնել։ Հաստատ մայրիկս էլի մոռացել է ծաղիկները ջրել։
Հիշեցի անցած տարվա ձմեռը, որ հյուր էինք գնացել հորաքրոջս տուն։
Երբ հորաքույրս սեղանին դրեց իր ձեռքով ջերմոցում աճեցրած կանաչիի լիքը զամբյուղը, և բոլորը նրան գովեցին, հայրիկս ասաց. «Բայց շնորհքով ոչ ոք հաստատ իմ կնոջը չի հասնի. մի քաղաքում, որտեղ քարն էլ է ծաղկում, նա կարող է երկու օրում ծառ չորացնել»։
Ջոկատներ են այս կածանով անցել,
Ջոկատներ` անահ մահապարտների,
Նրանցից շատերը չեն վերադարձել`
Թողնելով դրոշմը ոտնահետքերի:
♦ Ֆրանսիացի գրող, սցենարիստ Պատրիկ Մոդիանոն դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 113-րդ դափնեկիրը և այս բարձր կոչմանն արժանացած 11-րդ ֆրանսիացին:
♦ Շվեդական ակադեմիան նրա ստեղծագործությունները համեմատում է Մարսել Պրուստի ստեղծագործությունների հետ և հեղինակին համարում «Մեր ժամանակների Մարսել Պրուստ»:
♦ Նա ծնվել է Փարիզի մերձակայքում, հրեական հնագույն տոհմից սերված վաճառական հոր և ֆլամանդուհի մոր ընտանիքում:
Տատս նստել էր աթոռի պռնկին` խոհանոցի սեղանի մոտ։ Ասես ասեղների վրա նստած լիներ, ու թվում էր՝ հենց հիմա վեր կկենա, կգնա։ Շուրջանակի ասեղնագործած ճերմակ թաշկինակի տուտը դուրս էր ընկել սև վերնաշապիկի թեզանիքի միջից։ Զատիկի հետ կապված տխուր հիշողությունը կամաց-կամաց խամրում էր: Մտածում էի` ափսոս, ուշացա ու չտեսա, թե ինչպես է տատս աթոռի վրայի փոշին առնում։
Ըստ ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր Վալերի Սահարյանի, վերջնական մշակման փուլում է Կոմիտասի կյանքի մասին պատմող լիարժեք կինոնկարի սցենարը: Նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն ու կավարտվեն 2015 թվականին:
Կինոնկարի հեղինակների գերխնդիրը Կոմիտաս վարդապետի հավաքական կերպարի ստեղծումն է և նրա ողբերգական ճակատագիրը որպես եղեռնի հետևանք ամրագրումը: Կոմիտասին մարմնավորելու է հանրահայտ Էդրիան Բրոուդին: Նա ծանոթացել է սցենարին և այդ դերում հանդես գալու հավանություն տվել: Ֆիլմում հանդես կգան նաև այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են ֆրանսիացի աշխարհահռչակ դերասաններ Ժերար Դեպարդյեն և Ժան Ռենոն: