Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ

Զանգը որ տվեցին, Թահերեն մոտեցավ ինձ, ասես ոչինչ էլ չէր պատահել. «Որտեղի՞ց ես գտել»։
Ցուցամատս մտցրի բերանս, հանեցի ու թափ տվեցի, այսինքն` խռով եմ։ Թահերեն դունչը տնկեց ու այնպես թափով երեսը շուռ տվեց, որ երկար հյուսքերը խփվեցին երեսիս։
Երկրորդ դասամիջոցին, բակի պատին հենված, տխուր ու անտրամադիր նայում էի առաջին դասարանցիների խաղին։ Թահերեն թելադրության տետրակներն էր բաժանում։ Աչքի տակով հետևում էի, թե երբ ինձ կհասնի։ Դեռ նեղացած էի նրանից։ Ծիծաղելով մոտեցավ. «Տասնինն ես ստացել»։

ՀԵԹԱՆՈՍ ԸՆԿԵՐ

1992 թիվն էր.
Երբ դեռ Արցախն էր մեր արյուն ու բոց լալիս,
Պատգամն իր նախնյաց` դեպ թշնամին ի զեն,
Ամրագրեց Գագոն կուռ տղերքի սրտում:

-Շատ խիտ մառախուղ է, ես արդեն ոտքիս առաջը չեմ տեսնում: Ի՞նչ ես մտածում, նրանք մեզ տեսնո՞ւմ են:
-Էս բարձրության վրա հազիվ թե:
-Իսկ դու նրանց մոտիկից տեսե՞լ ես:
-Հա՛, մի քանի անգամ, մոտ հիսուն մետրից` երբ իջնում էին ներքև` լճից ջուր բերելու:
-Ու… չե՞ս կրակել:
-Չէ՛, չեմ կրակել:

ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԵՐՊԱՐՆ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅԻ ԴԻՄԱԳԻԾԸ

Իրանահայ համայնքը ավելի քան 400 տարվա պատմություն ունի, հայրս ծնվել-մեծացել է Արաքի հայաշատ շրջանի Սուլթանաբադ գյուղում, ես թեհրանցի եմ։ Իրանահայ համայնքը շատ հզոր ու կազմակերպված էր իմ մանկության ու պատանեկության տարիներին՝ եկեղեցիներ, դպրոցներ, ակումբներ, մշակութային օջախներ… Հայերը Իրանում ապրել ու ապրում են լիարյուն, աշխույժ կյանքով, պատահական չէ, որ իրանական կինոյի հիմնադիրը հայազգի Ավանես Ուգանյանն է, իրանական մոդեռն թատրոնի անունը անքակտելիորեն կապված է Շահեն Սարգսյանի անվան հետ՝ որպես սկզբնավորող…

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ազգային ճաշակն օտարացած և խորթացած, ավելին կասենք, ծաղրի առարկա դարձած է՝ հանձին տգետ և անձնապաստան դպրապետերի, որոնք չգիտեն իրենցը, չեն էլ ուզում որոնել, սովորել և արհամարհելով ամեն ինչ՝ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրոք կործանարար երաժշտություն…

ՅՈԹ ԳԻՐՔ` ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԿԱՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շուտով լույս կտեսնի տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Արկադի Երեմի Սարգսյանի կոթողային աշխատության եզրափակիչ հատորը: Հեղինակի մտավոր կարողությունների եւ բարձր արհեստավարժության մասին են վկայում հրատարակված ավելի քան 240 գիտական աշխատությունները եւ 10 մենագրությունները:

ՎՏԱՆԳՎԱԾ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ

«Հայաստան» որմնանկարն ստեղծվել է 1989 թվականին՝ ազգային մեծ զարթոնքի տարիներին: Այն հայոց մշակույթի և պատմության ակնթարթի մեջ վերարտադրված մի ընդհանրացում է, որը, ըստ հեղինակ Է.Արծրունյանի, պետք է ներկայացներ հայկական ազատատենչ ոգին, ջիղն ու եռանդը: Այս որմնանկարի հիմքը ազգային թեման է՝ հայ մշակույթի, պատմության հայկական բնօրրանի վերարտադրությունը՝ խորհրդանշական պատկերներով: Հեղինակը հասավ իր նպատակին` Իջևանի մշակույթի տանն ստեղծելով այդ հզոր որմնանկարը: Այն ստեղծվեց որպես սոցռեալիզմի ազգային արտահայտություն: Այստեղ հեղինակը պահպանեց թեմատիկ կոմպոզիցիայի ժանրը` հավատարիմ մնալով հայ դասականների ոճին: Այստեղ պատկերված են Աղբյուր Սերոբը, հայկական ընտանիքը, Մաշտոցը` գրերի հետ, մշակութային գործիչներ, խաչքարը` որպես հավատքի, բայց միաժամանակ` ստեղծարար ուժի ընդհանուր մարմնացում: Իր հնչեղությամբ և կատարողականով այն չի զիջում համաշխարհային արժեք ունեցող ոչ մի այլ ստեղծագործության, և ես դա ասում եմ ոչ թե որպես համահեղինակ: