Հոգևոր-մշակութային
Տավուշի մարզի զորամասերից մեկի ակումբում գտնվող Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը վտանգված է և տեղափոխման կարիք ունի: Այս մասին է բարձրաձայնում նկարի համահեղինակ, նկարիչ Խաչիկ Հարությունյանը:
Այս մասին կարդացեք մեր թերթի հաջորդ համարում։
Հայը պիտի ապրի հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին։ Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ մեկ ոսկի օղակն ըլլալու համար։ Այս է մեր բոլորի հույսը, հույս մը՝ որ մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը՝ որ նպատակին կդիմեր օդին և արևուն մեջ երգելով։
Քաշաթաղի հարավային Կովսական քաղաքը տարածքի բնակավայրերի համար դարձել է կենտրոն: Քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում են 116 աշակերտ՝ 12 համակարգ-դասարանով: Առաջին դասարան այս տարի ընդունվել է 14 աշակերտ, 12-րդում կա 6 աշակերտ: Դպրոցում գործում է նաև նախադպրոցական խումբ՝ 18 երեխայով: Կրթօջախում դասավանդում է 22 ուսուցիչ: Դպրոցն ունի նաև բնագիտական առարկաների լաբորատորիա, համակարգչային կենտրոն, համացանց, գրադարան:
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունի գավառը, որը տարածված էր Որոտան գետի ավազանի անտառապատ սարահարթերում ու ձորակներում, լեռնալանջերին ու գետահովիտներում, դարեր շարունակ՝ մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը, եղել է հայոց բնօրրան: Դավիթբեկյան հերոսամարտից հետո, երբ թուլացան հայ մելիքները, մահմեդականներին հաջողվեց հայաթափ անել նաև այս տարածքների մի մասը և բնակեցնել հիմնականում քրդերով, որոնք մինչև 19-րդ դարի առաջին քառորդը վրանաբնակ կյանքով էին ապրում: Այնուհետև սկսեցին ապրել հայոց բնակավայրերում և անվանափոխել անունները:
Շուտով լույս կտեսնի տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Արկադի Երեմի Սարգսյանի մոնումենտալ աշխատության եզրափակիչ հատորը: Հեղինակի ինտելեկտուալ պոտենցիալի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին են վկայում հրատարակված ավելի քան 240 գիտական աշխատությունները և 10 մենագրությունները:
Անիկ Սուքիասյանը ծնվել է 1935թ.։ Նա մեծացել է Քանաքեռի, ապա Նոր Բայազետի մանկատանը։ Անիկ Սուքիասյանի կյանքի լավագույն հիշողություններից են մանկատանը իր ամենասիրելի բանաստեղծի՝ Չարենցի աղջիկների հետ անցկացրած պահերը։ Անիկ Սուքիասյանը միշտ էլ բանաստեղծություններ է գրել, սակայն չի համարձակվել դրանք ցույց տալ որևէ մեկին։ Եվ ահա, առաջին անգամ, նրա բանաստեղծությունների տետրը դուրս է եկել գրապահարանից ու հայտնվել իմ սեղանին։ Դրանք հայրենիքի, բնության, մարդկային հարաբերությունների մասին անկեղծ տողեր են։ Եվ մենք ընտրեցինք զինվորին ու հայրենիքին նվիրված երկու ներբող։ Շուտով Անիկ Սուքիասյանը կտոնի իր 80-ամյակը։ Այս երկու բանաստեղծությունները, որ ներկայացնում ենք ընթերցողին, թող օրհնանք դառնան սահման պահող զինվորի համար և հնչեն իբրև շնորհավորանք Անիկ մայրիկի 80-ամյա տարեդարձին։