Հոգևոր-մշակութային
-Մեր տղաների ոգին շատ բարձր է,- օրերս ասաց երիտասարդ բարեկամս, որ սահմանին առաջացած լարված օրերին գնացել էր առաջնագիծ:- Գնացել էինք ընկերներով: Գնացել էինք տղերքի կողքին կանգնելու: Թող իրենց մենակ չզգան:
-Է, ի՞նչ, ամեն անգամ պիտի գնանք զինվորների կողքին կանգնենք, որ չվախենա՞ն,- փորձելու համար հակաճառեցի նրան:
– Վա՜յ,- զարմացավ,- կա՛մ ինձնից նման բան չէր սպասում, կա՛մ զարմացել էր իմ դատողության վրա ու սկսեց բացատրել։ -Իլհամը էդ օրերին կոչ էր անում, որ հայրենասերները գնան դիրքեր, կանգնեն իրենց ասկյարների կողքին, բայց նրա կոչին ականջ դնող չկար, իսկ մենք և մեզ նման էլի շատերը առանց կոչի, ինքնաբուխ գիտակցումով գնացել էինք դիրքեր:
Օգոստոսի 9-ից 14-ը Մինսկում կայացավ գործընկեր բանակների զինծառայողների ռազմամասնագիտական հմտությունների «Համագործակցության մարտիկ» VI միջազգային մրցաշարը, որին պատվով և բարձր արդյունքներով մասնակցեց նաև Հայաստանյան պատվիրակությունը. երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ՝ երեք անվանակարգերում:
Գիշերը ժամապահ կանգնած զինվորն անհամբերությամբ է սպասում, թե երբ կանցնի իր երկու ժամը, որ գա հողատնակ, ամեն ինչ թողնի երկու ժամից այն կողմ ու պարտքը կատարածի անխռովությամբ իրեն հանձնի քնին: Դա զինվորը, իսկ ի՞նչ անի հենակետի ավագը, եթե գիշերը մի քանի անգամ ժամապահ է փոխում:
Բանակում, ինչպես և քաղաքացիական կյանքում, շփվում ես տարբեր մարդկանց հետ, որոնք թե՛ խառնվածքով, թե՛ բնավորությամբ շատ տարբեր են: Եվ դժվար է գտնել այնպիսիներին, ովքեր մտածում, վերլուծում են քեզ պես, քո խառնվածքն ունեն:
-Պահիր նամակները: Մի օր ցանկություն կունենաս ընթերցելու դրանք, վերապրելու գլխովդ անցածը: Կամ թե պատահականորեն կընկնի ձեռքդ, և այնպես կսեղմվի սիրտդ, որից և՛ ցավ կզգաս, և՛ ուրախություն,- ինչ-որ մեկը ցածրաձայն շշնջաց ծերունու ականջին, երբ ուզում էր նամակների կապոցը նետել վառարանը:
Ներկայացվող հարցազրույցը տասը տարվա վաղեմություն ունի։ Սիրելի բանաստեղծուհին մեր թղթակից Գայանե Պողոսյանին հյուրընկալել էր իր ջերմ եւ սրտաբաց տանը։ Հենց այդ հանդիպումից էլ ծնվել էր բանաստեղծուհու հուզումնալից ու ոգեշունչ խոսքը, որը Մետաքսեի մենախոսությունն է, ավելի ճիշտ՝ սիրո խոստովանությունը՝ ուղղված Հայրենիքին, Կյանքին, Հայ Մարդուն։