Հոգևոր-մշակութային
Մեծն Կոմիտասը տեսավ իր ժողովրդին պատուհասած արհավիրքը եւ ինքն էլ նրա զոհը դարձավ։ Բայց նա գիտեր մեծ ճշմարտությունը՝ հայի միտքն ու հանճարը, ինչ էլ լինի, չեն մարելու։ Դա նկատի ուներ՝ ասելով. «Գողթանի միակ անունը կբավե, որ անմիջապես մեր հայրենակիցներու մտքին մեջ ոգեկոչե երաժշտության եւ բանաստեղծության ամբողջ անցյալ մը»։
Պատերազմի տարիներին երկրի պաշտպանությունը վերածվեց համաժողովրդական պայքարի, որին ներգրավվեց նաեւ նրա բազմազգ մտավորականությունը։ Խորհրդային կառավարությունը միջոցներ ձեռնարկեց մոբիլիզացնելու նրանց մտավոր ողջ ներուժը։
Ապրիլի 28-ին Մեծ հայրենականի հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և Առաջընթաց» (Наследие и Прогресс) հիմնադրամի եւ ՀՀ վետերանների միավորման հետ համատեղ կազմակերպվել էր հանդիպում պատերազմի վետերանների հետ:
Ապրիլի 29-ին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Պարի միջազգային օրվան նվիրված տոնական ցերեկույթ՝ «Տաթև» հանրակրթական դպրոցի (հիմնադիր՝ Աշոտ Ասլիբեկյան) սաների մասնակցությամբ։ Համերգն սկսվեց կրթօջախի օրհներգով, որը կատարեցին դպրոցականները։
Լուսանում էր: Գետնատնակի պատուհանից մութը ցնդում էր, ու հեռվում լեռների ուրվագիծը մգվում էր պահ առ պահ: Լեյտենանտ Էդուարդ Քոսակյանը բնազդաբար նայեց ժամացույցին: Ժամը 6-ն էր: Ամեն օր նույն ժամին արթնանալը բանակում սովորեց: Ասես զարթուցիչ լինի. ուղիղ ժամը 6-ին բացում է աչքերը: Տանը ուրիշ էր: Մայրը սկզբում մեղմ հրում էր, հետո սկսում էր բարձրաձայն կանչել, հետո վերմակը նետում էր վրայից:
Հայն իր պատմության ընթացքում կառուցել է ոչ միայն հոյակերտ եկեղեցիներ ու վանքեր, այլև անառիկ բերդեր ու ամրոցներ, պաշտպանական ու ամրաշինական կառույցներ։ Ամբողջ Հայկական լեռնաշխարհում՝ Արցախից Կիլիկիա, Համշենից՝ Միջագետք, բերդերն ու ամրոցները կառուցվել են բնական դժվարամատույց և անմատչելի վայրերում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Մենք ունենք դեռևս Ք.Ա. III-II հազարամյակների կիկլոպյան ամրոցներից մինչև XIX դարում կառուցված բերդեր։
Բարե՛ւ, զինվոր տղա՛ս: Արդեն երկար ժամանակ է, որ ես մտովի զրուցում եմ քեզ հետ, որովհետեւ դու միայն սահման չես պահում, քո առաքելությունը միայն առաջնագիծը անառիկ պահելը չէ, դու շատ ավելին ես տալիս քո երկրին ու քո ժողովրդին քո տրամադրությամբ, քո գաղափարներով, քո ամրությամբ, քո հայրենասիրությամբ ու ապագայի հանդեպ քո հավատով: Եթե դու ժպտում ես, ժպտում է ամբողջ երկիրը: Եթե դու լավատես ես, բոլորս ենք լցվում լավատեսությամբ: Երբ դու ուժեղ ես, մեզ հաղթել չի լինի: