Հոգևոր-մշակութային
Կրոնական անվտանգության ապահովումն ազգային անվտանգության հիմնարար արժեքներից է, որն ուղղված է ազգի հոգևոր անվտանգության ապահովմանը, ազգային և համամարդկային արժեքների վրա խարսխված անհատի ձևավորմանը և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծմանը, ինչպես նաև հոգևոր արժեքները ոտնահարող, աղճատող և անհատի ինքնության ու լինելիության հիմքերը խարխլող սպառնալիքների չեզոքացմանը:
Իմ գեղանկարչության հիմքը հայկական մանրանկարչությունն է։ Իմ կերպարները հստակ են, շեշտադրված, լցված դետալներով ու սիմվոլներով: Դա յուրատեսակ իմաստուն պարզություն է, դա վերադարձ է դեպի սկիզբ, ակունք։ Ես ապրում եմ հեքիաթի մեջ ու պատկերներ եմ վերցնում իմ մանկությունից, ես աշխարհին նայում եմ 55-ամյա մանկան աչքերով։
Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության օրը, մեծ շուքով նշվեց մեր հանրապետությունում։ Բակերում, այգիներում, ամենուր հաղթանակի երգերն էին հնչում։ Ի՞նչ ապրումներով, ի՞նչ զգացողություններով դիմավորեցին մեր քաղաքացիները Մայիսի 9-ը։ Ոմանք առօրյա հոգսերի մեջ մոռացել էին տոնի մասին, ոմանք էլ հակառակը՝ լավ էլ տեղը տեղին նշել էին։ Մի ծեր վետերան նկատեց, որ լավ կլիներ, որ իրենց միայն տոնից տոն չհիշեին, մի ազատամարտիկ էլ բացատրեց, որ խաղաղությունը միայն տարածքները խաղաղ լինելով չի սահմանափակվում, մարդկանց սրտերում, հոգիներում ևս պետք է խաղաղություն տիրի…
Լոուրենսյան մեկնաբանությունները հայի կերպարի առնչությամբ այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից: «Իմաստության յոթ հիմնասյուները» աշխատությունը և ամերիկացի լրագրող ու խմբագիր Լինքոլն Ստեֆենսին տված նրա հարցազրույցը տպագրված «Այդ անտանելի հայերը» վերնագրով, պարզաբանում է Լոուրենսի դիրքորոշումը:
Արդեն 12-րդ տարին է, ինչ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանը Բերձորում և մոտակայքում կազմակերպում է ծառատունկ, որին մասնակից են լինում Երևանի մայր բուհի ուսանողները: Այդ ծառատունկերի արդյունքում այժմ Բերձորում գոյություն ունեն մի քանի պուրակներ՝ նվիրված Երևանի պետական համալսարանին, Մոնթե Մելքոնյանին, Ստեփան Ալաջաջյանին, Քերոլայն Քոքսին: Տարիների ընթացքում տնկվել են բազում ընկուզենիներ, որոնցից շատերն արդեն բերք են տալիս:
«Հայրենիքի և պատվի համար» գրքում մի անկեղծ խոստովանություն կա, որը պետք է մտահոգի սպիտակ թղթի առջև նստած ամեն մարդու, եթե նա գիտի գրի, տպագիր խոսքի արժեքն ու ամենակարևորը` ազնիվ է ու առաջնորդվում է միայն անկեղծ մղումներով: Հեղինակը խոհեմաբար, ավելի շուտ` ազնվաբար, այդ խոստովանությունը զետեղել է գրքի վերջին էջերում. «Միշտ վախեցել եմ այս գործը (հուշերի գիրքը – Գ.Ա.) ձեռնարկելուց, ու գիտե՞ք ինչու, վախեցել եմ գրելիս զգամ, որ ասելու բան չունեմ, կամ այն, ինչ ինձ պատկերացել է կարևոր, ուրիշների համար աննշան թվա…»: Եվ այս մտահոգությունը տանջել է պատկառելի կենսափորձ ու վաստակի տեր մի մարդու և զինվորականի, որը ԽՍՀՄ անվտանգության բարձրաստիճան սպա է եղել և կանգնած է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետախուզության ու հակահետախուզության ակունքներում: